41-ամյա սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն բիկինիով կեցվածք է ընդունել ջունգլիների ֆոնին
ԼուսանկարներՍուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն նկարահանվել է իր սեփական լողազգեստների ապրանքանիշի գովազդում։ 41-ամյա բրազիլուհին լուսանկարները տարածել է սոցիալական ցանցերում։
Նկարներում բրազիլուհի Ալեսանդրա Ամբրոսիոն կարմիր լողազգեստով կեցվածք է ընդունել արևադարձային ջունգլիների ֆոնին։ Ցածր գոտկատեղով բիկինին ընդգծել է Victoria's Secret-ի նախկին հրեշտակի կազմվածքը։ «Ներկայացնում ենք` «Անտառի ոգիները» հավաքածուն»,- ֆոտոշարքը մակագրել է 41-ամյա սուպերմոդելը:
Ամբրոսիոյի բաժանորդները հրապարակման տակ թողել են հարյուրավոր ոգեւորված մեկնաբանություններ՝ «Երազանքների աղջիկ», «Հոյակապ», «Խոսքեր չկան»։