Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվում է Հաղթանակի շքերթը (տեսանյութ)
ВидеоՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ Հաղթանակի շքերթը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Կարմիր հրապարակ, գրում է ՏԱՍՍ֊ը։
Երկրի ղեկավարը քայլել է տրիբունաներից մեկով, զրուցել ու սեղմել վետերանների ձեռքը և նրանց հետ նստել նույն շարքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահի ելույթից ու շքերթի ավարտից հետո Պուտինը ավանդական ծաղկեպսակը կդնի Կրեմլի պատի մոտ գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին։
Այս տարի Հաղթանակի շքերթին կմասնակցի 11 հազար մարդ, իսկ շարասյունը կներառի 131 միավոր զինտեխնիկա։ Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության մասնակիցները Կարմիր հրապարակով կանցնեն նորագույն զրահափոխադրիչներով։