Арарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в Дохе Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины» Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги В контексте отношений между Арменией и Россией существуют определенные проблемы и вопросы: глава МИД Армении Мы являемся членом ОДКБ, но не хотим быть частью механизма, который не работает: глава МИД Армении Министр труда и социальных вопросов Армении встретился с министром связи и информационных технологий Саудовской Аравии Пашинян приветствовал визит Купмана в Армению и подчеркнул важность дальнейшего развития отношений Армения-ЕС Премьер-министр Армении принял генерального директора Европейской комиссии по вопросам расширения и политике соседства Страны G7 достигли соглашения вокруг отказа от угля к 2035 году 

Նիկոլ Փաշինյանի գրպանային Սահմանադրական դատարանը. մեկ շաբաթում 3 նիկոլահաճո որոշում․ «Հրապարակ»

Армянская пресса

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն կասկած չկա, թե ինչու էր հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի եւ Հրայր Թովմասյանի դեմ կատաղի պայքար սկսել։ Փաշինյանին պետք էր իր գրպանային դատարանն ունենալ, ինչը նրան հաջողվեց։ Այսօր ՍԴ-ն բացառապես կատարում է Նիկոլ Փաշինյանի պատվերը, հատկապես քաղաքական բաղադրիչ պարունակող դիմումների հարցում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՍԴ-ն երեք նիկոլահաճո որոշում է կայացրել։  

Երկու օր առաջ սահմանադրական է ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը։ 2021 թվականի սեպտեմբերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ խմբակցության կողմից դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու համար։  Պատգամավորի դիտարկմամբ՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամների վրա տարածվում են դատավոր անդամներին ներկայացվող պահանջները, որոնց շարքում է նաև տարիքային ցենզը, այսինքն՝ ԲԴԽ ոչ դատավոր անդամը ևս չպետք է գերազանցի 65 տարեկանի տարիքային շեմը, իսկ Ջհանգիրյանն ընտրության պահին 66 տարեկան էր։ Ի դեպ, Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու և նրա պաշտոնավարման իրավաչափության հարցը բարձրացվել է նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Կարինե Պետրոսյանի կողմից։ Նա դիմել էր ԲԴԽ՝ պահանջելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով հայտարարություն հրապարակել՝ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարելու վերաբերյալ, որը մերժվել էր։

Լուրեր էին շրջանառվում, որ հնարավոր է ՍԴ-ն բավարարի այս դիմումը եւ Ջհանգիրյանն էլ ոտուձեռ ընկած փորձում էր շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը՝ բավարարել նրա պահանջները, մոտը ընդունելության գնալ, որ համոզի՝ իրեն պահելը ճիշտ է եւ այլն։ Ըստ այդ աղբյուրների, Փաշինյանը դժգոհ է դատական համակարգի կայացրած վճիռներից եւ դրանում Ջհանգիրյանին է մեղադրում։ Սակայն ՍԴ վճռից օրեր առաջ նույն աղբյուրները հաղորդեցին, որ կարծես թե Ջհանգիրյանը հարցերը լուծել է, իսկ գուցե՝ պարզապես Ջհանգիրյանին փոխարինող չեն գտել։

ՍԴ-ն, փաստորեն, մերժեց ընդդիմադիրների բողոքը՝ Ջհանգիրյանին պահելով եւ թույլ տալով դատական ոլորտը «ռուլիտ» անել։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ջհանգիրյանին նշանակելու նպատակով նախ ԲԴԽ նախկին ղեկավար Ռուբեն Վարդազարյանի դեմ ապօրինի քրեական գործ հետապնդում սկսեց, որը դոփում է տեղում, Ջհանգիրյանին էլ օրենքի խախտմամբ ԲԴԽ նախագահի ԺՊ նշանակեց եւ 2 տարի պահում է այս կարգավիճակում, որովհետեւ Վարդազարյանին ազատելու համար օրինական հիմքեր են պետք։

Ջհանգիրյանի գործով ՍԴ վճիռը կհրապարակվի վաղը՝ մայիսի 10-ին, որոշումն ընդունվել է 6 կողմ, 3 դեմ ձայներով, դեմ են եղել նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, Արեւիկ Պետրոսյանը, երրորդը ըստ մեր աղբյուրի Երվանդ Խունդկարյանն է։ 

Ապրիլի 30-ին բարձր դատարանը նիկոլահաճո մեկ այլ որոշումն էր ընդունել՝ սահմանադրական ճանաչելով ծանր վիրավորանքը քրեականացնելու մասին աղմկահարույց հոդվածը:  Հիշեցնենք՝ հոդվածի սահմանադրականությունը Բարձր դատարանում վիճարկել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նրա պնդմամբ՝ ՍԴ-ն «այս հոդվածը պետք է ճանաչի հակասահմանադրական և Կառավարությանն ու ԱԺ-ին հանձնարարի, որ գնան ու ճիշտ մեթոդներով պայքարեն վիրավորանքի ու հայհոյանքի արատավոր երևույթների դեմ ու Քրեական օրենսգիրքը չօգտագործեն քաղաքական նպատակների համար»:

Գլխավոր դատախազության վիճակագրության համաձայն՝ իշխանությունների կողմից քրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածով անցած ութ ամսում հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ։ Փաստենք, որ մինչ օրս դատարան հասած գրեթե բոլոր գործերը մեկ մարդու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար են։ Եւ հոդվածն էլ հատուկ դրա համար է ընդունվել։ Հիշեցնենք՝ «Ծանր վիրավորանքը» քրեականացնող օրենքը հեղինակել էին իշխանական մի խումբ պատգամավորներ։ Այն ընդունվեց անցած ամռանը՝ բացառապես «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով, ընդդիմադիրները բոյկոտեցին քվեարկությունը։ Ըստ այդ փոփոխության` այժմ ցանկացած ոք կարող է բարձր տուգանքներից մինչև եռամսյա կալանքի դատապարտվել՝ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական գործիչներին վիրավորելու համար։ Այս օրենքն ապաքրեականացնելու կոչով Հայաստանին են դիմել միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, իսկ  Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը սա խոսքի ազատության հստակ նահանջ էր դիտարկել։

Վերը նշված որոշումից մեկ օր առաջ էլ բարձր դատարանը սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր պատգամավորները։ Ընդդիմադիրները յոթ ամիս առաջ ներկայացված իրենց դիմումում պնդել էին, որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը հնարավորություն չեն ունեցել մասնակցելու խորհրդարանի նիստին՝ կալանավորված լինելու պատճառով, և հնարավորություն չեն ունեցել նեկայացնել իրենց ծրագիրը. այդպիսով խախտվել է նրանց սահմանադրական իրավունքը, ուստի Ալեն Սիմոնյանի ընտրությունն օրինական չէ։ Մայիսի 2-ին ՍԴ-ն հրապարակել է Ալեն Սիմոնյանի վերաբերյալ վճիռը, այն, մեր տեղեկություններով, կրկին ընդունվել է 3/6 հարաբերակցությամբ, Երվանդ Խունդկարյանը նաեւ հատուկ կարծիք է գրել, որով հայտնում է իր անհամաձայնությունը Բարձր դատարանի կայացրած որոշման վերաբերյալ եւ ներկայացնում իր առարկությունները։ Նա տեղեկացնում է նաեւ, որ ի սկզբանէ ինքն է նշանակված եղել որոշման զեկուցող, այդ կարգավիճակում հարցումներ է արել ԿԸՀ, ԱԺ եւ որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստացել, որոնք իր կարծիքով «էական նշանակություն ունեին սույն գործով կայացրած որոշումների վրա», մինչդեռ ինչպես Խւնդկարյանն իր հատուկ կարծիքում է նշում, դրանք հաշվի չեն առել։

ՍԴ դատավորի փաստարկները հիմնված են այն պնդումի վրա, որ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, լինելով պատգամավոր, ապօրինի են ազատազրկված եղել, նրանց անազատության մեջ պահելու համար առկա չէ ԱԺ համաձայնություն, ինչը օրենքի պահանջն է, ուստի գործընթացը չի կարող համարվել սահմանադրական։ Հիշեցնենք նաեւ, որ ժամանակին Երվանդ Խունդկարյանին վճռաբեկ դատարանի նախագահից հանելով տեղափոխեցին ՍԴ՝ խոստանալով նշանակել ՍԴ նախագահ, սակայն, ինչպես սովորաբար անում են, խաբեցին։ Ըստ ամենայնի, դա էլ է դեր խաղացել, որ Խունդկարյանն ավելի անկախ լինի իր դիրքորոշման մեջ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Вера Брежнева показала отдых на их с Меладзе вилле в Италии после новости о разводеLG выпустила дорогой изогнутый монитор для геймеров с яркостью 1300 нитВ Петербурге мужчина поджег себя перед военкоматомСотни граждан Таджикистана высланы на родину из аэропорта ВнуковоБоррель считает, что у Украины есть историческая возможность связать будущее с ЕСЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютУченый прокомментировал вспышку на СолнцеУченые выяснили, как ожирение меняет активность мозгаВодонаева об отношениях с Боней: «Нельзя назвать дружбой»В Кыргызстане отменили шествие «Бессмертного полка»Оппозиционный депутат: Сейчас говорит – не смотрите на Арарат, потом заявит – не смотрите на АрагацВ Париже мусорщики грозят забастовками во время ОлимпиадыЭкс-премьер: Каждая уступка Армении увеличивает риски возобновления войны со стороны БакуcАлиев признал – Азербайджан вел агрессивную войну против Армении и Нагорного КарабахаБольшинство американцев назвало TikTok инструментом влияния Китая на США«Умное» кольцо от Amazfit выпустят в середине маяАрарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в ДохеАлиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредниковБесконечная свобода джаза. К Дню джаза — большойджаз-концерт на КаскадеВсеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины»«Новая сила»: Предпринимается попытка исказить атрибуты политической и культурной идентичности АрменииBloomberg: в США основателя Binance приговорили к четырем месяцам тюрьмыЭкономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах«Индийский свадебный макияж» - новый тренд в Tiktok и Instagram: Гоар Авестисян представила свой вариантИрак создал две военные базы на границе с ТурциейТокаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате«Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПКВ Тбилиси во время акции протеста задержали 63 человекаРодители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 маяГосдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и БакуНа территории Армении закрытые автодорогиПо факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное делоВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯРодственники погибших в пожаре в селе Азат солдат проводят акцию протеста перед зданием правительстваВ Минобороны США заявили о беспокойстве союзников из-за состояния западного ВПКЕреван готов внести вклад в прекращение военных действий в секторе Газа: глава МИД АрменииВ контексте отношений между Арменией и Россией существуют определенные проблемы и вопросы: глава МИД АрменииВ сети появилась фотография нового смартфона Meizu с камерой, как у iPhoneНовый Apple Pencil станет еще больше похож на настоящий карандашПосол ЕС ушел от ответа на вопрос о правомерности действий полиции в отношении протестующих в ТавушеВице-спикер НС Армении принял генерального директора Еврокомиссии по вопросам расширения и политике соседстваМы являемся членом ОДКБ, но не хотим быть частью механизма, который не работает: глава МИД АрменииМинистр труда и социальных вопросов Армении встретился с министром связи и информационных технологий Саудовской АравииМать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за ТавушКарл III вернулся к общественным обязанностям после диагностирования ракаИрина Шейк снялась топлес и со спущенными трусамиАртур Ованнисян: Даже подписание мирного договора не станет гарантией того, что все будет хорошоПредседатель Центрального банка: В Армении выросли объемы кредитованияЦены на какао-бобы резко обвалились
Самое популярное