Բնակարանից ոսկեղեն գողացած անձինք կալանավորվել են
VideoՄարտի 4-ին Երեւանի Ռուբինյանց փողոցում բնակարանային գողություն էր կատարվել. Տանտիրուհին ընդամենը մի քանի ժամով էլ տնից բացակայել՝ 9.00-17.30-ը:
Այդ ընթացքում ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր բնակարանի դռն փականը եւ ննջասենյակի պահարանից հափշտակել ոսկյա զարդեր:
Տանտիրուհին տեսնելով կատարվածը՝ անմիջապես ահազանգել էր ոստիկանություն:
Հարեւանները որեւէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել: Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ գողությունը հնարավոր է կատարած լինեն երկու տղամարդիկ, որոնցից մեկը Սարիթաղի բնակիչ է, մյուսը՝ Ավան Առինջի: Նրանց հյտնաբերել ու բերման են ենթարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: