Անաստասիա Րեշետովան դատի է տվել Իլոն Մասկին
ДосугԴեռևս 2 տարի առաջ հայտնի դարձավ լուրը այն մասին, որ Տիմատիի նախկին կինը՝ Անաստասիա Րեշետովան, Tesla-ի նոր մոդելի էլեկտրոնային ավտոմոբիլ է գնել 5 միլիոն ռուբլու արժողությամբ։
«Համացանցում շատ են քննարկում Իլոն Մասկի նոր արտադրությունը, այն կիբերտանկ է ՝ պիկապ ավտոմոբիլ նորագույն տեխնոլոգիաներով լի, ուստի ես կարծեցի, որ այն պետք է լինի իմ բակում և գնեցի 5 միլիոն ռուբլով․ ես տեղեկացել էի, որ Tesla-ն հիմնականում ունենում է ուշացումներ, բայց դեռ 2 տարվա մեջ ինձ ոչ մեքենան են առաքել, ոչ էլ գումարը վերադարձրել»,- հայտնել է Անաստասիան:
Նախօրեին մոդելի ինստագրամյան էջում երկրպագուները նրան հարց են ուղղել՝ հետաքրքրվելով արդյոք նա ստացավ իր ավտոմոբիլը, ինչին նա պատասխանել է․ «Ոչ, կհանդիպենք դատարանում Իլոն Մասկ»։