Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան
SocietyՄոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում, որտեղ անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարները փակել էին փողոցը, իրավիճակը լարվեց: Կարմիր բերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել քաղաքացիներին:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «լայվ» է մտել այս հատվածից եւ նշել, որ կարմիր բերետավորները բերման են ենթարկում նաեւ մայթին գտնվող մարդկանց. «Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում ինչի համար»,-ասաց քաղաքացին: