Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքը
Блогосфера«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:
Տիկին Ջուլիետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:
Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»: