«Դիմադրության» շարժման մասնակիցները շրջափակեցին ՀՀ նախագահի նստավայրը
Society«Դիմադրության» շարժման մասնակիցների երթը Ֆրանսիայի հրապարակից Բաղրամյան պողոտայով հասել է ՀՀ նախագահի նստավայր եւ շրջափակել շենքը:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց. «Հարգելի հայրենակիցներ, անցակետից սկսած երկու շարքով թեւ տվեք պահեք, մեր մյուս խումբը գնում է էն մյուս մուտքը փակելու»:
Հիշեցնենք, որ նախօրեին «Դիմադրության» շարժման երթը շրջափակել էր ԱԳՆ բոլոր մուտքերը եւ դրանք փակ պահել մի քանի ժամ, իսկ երեկոյան հանրահավաք էր տեղի ունեցել Սասունցի Դավթի արձանի մոտ: