Ինչու են շարունակում աշխատել դաշնակցականներին պատկանող սրճարանները, երբ քաղաքացիներին կոչ են անում գործադուլ անել. Սաղաթելյանը մեկնաբանում է
ПолитическиеԱյսօր՝ մայիսին 26-ին, Ֆրանսիայի հրապարակից ասուլիսով հանդես է գալիս «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Ներկա լրագրողներից մեկը երկու հարց հնչեցրեց, առաջինը, թե երեկ ինչու էին շրջափակել Նախագահականի շենքը, երբ նախագահը երկրում չէր, որն էր իմաստը, իսկ երկրորդ հարցը վերաբերում էր նրան՝ երբ իրենք հասարակությանը կոչ են անում գործադուլ անել, ապա այդ նույն ժամանակ ինչու են շարունակում աշխատել Ազատության հրապարակի հարակից սրճարանները, որոնք պատկանում ենք դաշնակցականներին:
Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.
«Դաշնակցությունը որևէ գործարան կամ օբյեկտ չունի, դաշնակցականի ունեցվածքը տարբեր է, քաղաքական ուժինը՝ այլ, հետևաբար դա անհատական որոշում է: Իսկ ինչ վերաբերում է Նախագահականի դատարկ շենքը շրջափակելուն, ապա նշեմ, որ շրջափակել ենք նաև Անվտանգության խորհրդի շենքը, Նախագահականում այդ պահին կար, մոտավորապես, 150 աշխատակից, իսկ Անվտանգության խորհրդի շենքում դրանից մի փոքր քիչ: Խնդիրը պետական ինստիտուտների շրջափակումն է, տվյալ հաստատությունների աշխատանքը կասեցնելը և մեր առջև դրված խնդիրը լուծել ենք»,- ասաց նա: