Ոստիկանական մեքենայի մեջ ինձ անձնական բնույթի հայհոյանքներ են տվել. անչափահասներ են բերման ենթարկվել
ВидеоԿառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրության» շարժման եւ ոստիկանների բախումների ժամանակ բերման ենթարկվածների թվում կան նաեւ անչափահասներ, հաղորդում է News.am-ը:
Ոստիկանության Էրեբունու բաժնից դուրս գալուց հետո 16 եւ 17 տարեկան անչափահասներ նշեցին, որ իրենց առաջին անգամ չեն բերման ենթարկում, իրենց արդեն ճանաչում են. «16 անգամ ես եմ բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվել, 9 անգամ էլ ինքը: Ես հրմշտոցի մեջ չմտա, պարզապես դիմացովս տղամարդ անցավ, ամբողջ դեմքն այլայլված էր, որովհետեւ լրիվ արյան մեջ կորած էր: Ես գոռացի՝ հանգտացեք, էդ պահին ինձ մոտեցավ մի կարմիրբերետավոր եւ մի քանի այլ ոստիկան, բիրտ ուժով շպրտում են գետնին, գրկած մտցնում մեքենան: Դեռ դուռը չփակած անձնական հայհոյանքներ են հնչեցնում.,-ասաց անչափահասնեից մեկըէ՝ Նորայր անունով:
Մյուս անչափահասն էլ նշեց, որ իրեն կարող են 100 անգամ էլ բերման ենթարկել, բայց ինքը շարունակելու է պայքարել: