Ինչ զարգացում են ապրել Քիմ Քարդաշյանի և Փիթ Դևիդսոնի հարաբերությունները
ԺամանցՔիմ Քարդաշյանը և Փիթ Դևիդսոնը միասին են արդեն շուրջ կես տարի, նրանց միավորումը սկսվել էր SNL ընտանեկան շոու ծրագրից հետո։ Սկզբում զույգի երկրպագուները չէին հավատում այս հարաբերությունների ամրությանը, սակայն Քիմն ու Փիթը ապացուցեցին ամուր միությունը՝ ամրապնդելով և շարունակաբար զարգացումներ տալով հարաբերություններին։
Նախօրեին Us Weekly լրատվամիջոցը հայտնել է հարաբերությունների նոր փուլի մասին․ պարզվում է, որ Քիմն ու Փիթը պատրաստվում են միասին ապրել, ըստ աղբյուրների` նրանք արդեն այն փուլում են, որ անիմաստ է առանձին բնակվելը։
Բացի այդ, նաև հայտնի է դարձել, որ Քիմը պլանավորում է մեկնել հանգստի դերասանի հետ, որպեսզի կարողանա ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիի կողքին։