EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Ռազմական ուղին Բաքվում վերջնականապես ընտրել են Քի Վեսթից հետո՝ 2001–ին. Տաթևիկ Հայրապետյան

Blogosphere

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Պատերազմից հետո Ալիևը մի քանի անգամ իր հանրային ելույթներում հպարտությամբ խոստովանել է, որ չի գնացել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով, այլ ընտրել է պատերազմի ուղին: Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ին զինվորականության հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետն ասել է. «Մենք հաղթել ենք մարտի դաշտում, ոչ թե բանակցությունների կամ զիջումների միջոցով, այլ՝ արյուն թափելով և զոհեր տալով»: Մեկ այլ օրինակ են 2021 թ. օգոստոսի 30-ին օկուպացված Շուշիում Ալիևի հնչեցրած հետևյալ խոսքերը. «Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ: Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը»:
Ինչու՞ եմ կարևոր համարում այս հայտարարությունների արձանագրումը, քանի որ սա հստակ խոստովանություն է Բաքվի կողմից, որ նրանք չեն գնացել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով, այլ ընտրել են ռազմական ուղին: Ըստ իսմ նման որոշում Բաքվում վերջնականապես կայացվել է Քի Վեսթի բանակցություններից հետո՝ 2001 թ.–ին:
Նման պնդում անելու հիմք է տալիս Ադրբեջանի Միլլի Մեջլիսում Հեյդար Ալիևի՝ 2001 թ. փետրվարի 23 ելույթը, որտեղ հստակ արձանագրվում էր, որ եթե չեն ընտրում խաղաղ կարգավորման տարբերակը, ապա գնում են պատերազմի ուղով: Հեյդար Ալիևի այդ ելույթից մի հատված եմ առանձնացրել.
«...Որոշ մարդիկ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղին պետք է շնորհվի մշակութային ինքնավարություն, հնարավոր չէ նրանց տալ տարածքային ինքնավարություն և այլն: Եկեք իրատեսորեն մտածենք: Նրանք չընդունեցին տարածքային ինքնավարությունը, որը ձևավորվել էր 1923 թ. և 1988 թ. պատերազմ սկսեցին: Այնքան արյուն թափվեց և մեր տարածքներն օկուպացվեցին, արդյո՞ք հնարավոր է նրանց վերադարձնել այդ ինքնավար մարզի կարգավիճակին հիմա: Դա անհնար է:
Որոշ մարդիկ ասում են՝ եկեք պատերազմ սկսենք, մենք ուժեղ բանակ ունենք: Ադրբեջանն ունի ուժեղ բանակ: Երբեմն ես քննարկում եմ այդ հարցը Անվտանգության Խորհրդում: Ադրբեջանն ունի հզոր բանակ: Հնարավոր է սկսել պատերազմ: Բայց արդյո՞ք դա անհրաժեշտ է: Ո՞վ է աջակցում պատերազմին, եկեք նստենք և գրենք, թե ինչ տեղի կունենա այդ պատերազմի հետևանքով: Նախ, մենք ունենք օկուպացված յոթ շրջաններ, նաև՝ Լեռնային Ղարաբաղը: Մարդիկ ապրում են վրաններում: Որքան ժամանակ է պետք և որքան արյուն պետք է թափվի այդ ամենը մաքրելու համար: Երկրորդ, ո՞վ կընդունի պատերազմը միջազգային հանրության մեջ այսօր:
Երրորդ, սկզբից ևեթ միջազգային հանրությունը մտածում է, որ ադրբեջանցիներն են սպանել հայերին այնտեղ: Եթե մենք պատերազմ սկսենք, նրանք կասեն, որ այո՝ ադրբեջանցիները կրկին ցանկանում են սպանել հայերին: Ես չեմ խուսափում պատերազմից: Եթե մեր հանրությունը գա այն եզրակացության և հստակ ռազմավարություն մշակվի, որ մարդիկ պատերազմ են ցանկանում, ուրեմն պետք է պատերազմ սկսել, մեր բանակն ունի այդ ուժը, չանհանգստանաք:
Որոշ մարդիկ ասում են՝ եկեք հզոր բանակ ստեղծենք և հինգ կամ տաս տարի հետո սկսենք պատերազմ: Ոմանք էլ ասում են՝ եկեք սառեցնենք հարցը: Բայց որքա՞ն կարող ենք սառեցնել այդ հարցը:
Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանի տնտեսությունը ծանր իրավիճակում է, մարդիկ լքում են իրենց երկիրը և այլն: Դրա մեջ կա ճշմարտություն: Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է: Բայց Վրաստանի տնտեսության վիճակն ավելի ծանր է: Մեր տնտեսության մակարդակը բարձր է, բոլորը դա հաստատում են: Որքա՞ն մենք պետք է սպասենք, որ Հայաստանի տնտեսությունը կոլապսի ենթարկվի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կոլապսի ենթարկվեն և հետո մենք գնանք ետ վերադարձնելու այդ շրջանները: Որքա՞ն մենք պետք է սպասենք: Ես պատրաստ եմ քննարկել բոլոր առաջարկները: Այս քննարկման նպատակը դրանք քննարկել են: Ես ձեզանից առաջարկներ եմ սպասում...»:
2003 թ. հոտկեմբերին Հեյդար Ալիևի մահից հետո նրան փոխարինեց որդին՝ Իլհամ Ալիևը, ով շատ ավելի ռազմատենչ դիրքերից սկսեց հանդես գալ՝ երկիրը տանելով պատերազմական ճանապարհով:
Հայկական կողմը այս ամենը միջազգային հանրությանը ներկայացնելու փոխարեն, նշաձողի իջեցմամբ է զբաղված՝ հարվածի տակ դնելով Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի՝ հենց նույն միջազգային հանրության կողմից արձանագրված դրույթը: Այն թեզը, որ զիջենք կամ ընդառաջ գնանք Բաքվի պահանջներին, որպեսզի կայունություն լինի կամ չբարկացնենք Ադրբեջանին, որևէ քննություն չի բռնում: Ադրբեջանական զորքերն արդեն ՀՀ սուվերեն տարածքից են հատվածներ օկուպացրել, կատարում են ամրաշինական աշխատանքներ: Համապատասխան մարմինները կարող են փորձել կոծկել դա կամ քիչ խոսել դրա մասին, բայց դրանից խնդիրը չի վերանում: Կարևորն այն է, որ մենք որպես պետություն և հանրություն հասկականք՝ ինչի է պատրաստվում մեր հակառակորդը: Ինքնախաբեությամբ զբաղվելով մենք կարող ենք մեր պետականնությունն անգամ կորցնել: Դրա փոխարեն, պետք է առերսվել իրականության հետ, ըստ այդմ էլ՝ կազմակերպել մեր քայլերը: Եթե մենք նորմալ պատրաստվեինք մեզ սպասվող պատերազմին, մենք բոլորովին այլ պատկեր կունենայինք այսօր: Պատերազմը կանխելու լավագույն մեթոդը դրան պատրաստ լինելն է, որպեսզի հակառակորդդ միշտ գերադասի բանակցությունները պատերազմից: Իսկ անարդար բանակցված խաղաղությունը դեպի պատերազմ տանող ամենակարճ ճանապարհ է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular