Թուրքիայի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Աթենքի հանդեպ ագրեսիան իրական է. Հունաստանի ԱԳՆ
WorldՀունաստանի հասցեին վերջերս Թուրքիայի քաղաքական ղեկավարության կողմից հնչեցված հռետորաբանությունը եւ թուրքական թռիչքները Էգեյան ծովի արեւելյան մասի հունական կղզիների վրայով վկայում են թուրքական ռեւիզիոնիզմն ուժեղացնելու Անկարայի մտադրության մասին, ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Parapolitika հունական թերթի հարցազրույցում։
Այդ հռետորաբանությունն անգամ թերահավատներին է համոզում, որ թուրքական ագրեսիան Աթենքի հանդեպ իրականություն է, նշել է նա։
«Մենք քարտեզներով ցույց ենք տալիս թուրքական ագրեսիայի ապացույցները, մենք չենք նկարում Էգեյան ծովի քարտեզները՝ փոխելով սահմանները պահի երեւակայությունից կախված։ Գործողություններ, որոնք պարզապես ծիծաղաշարժ կլինեին, եթե այդքան վտանգավոր չլինեին»,- ընդգծել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը։