4 ոստիկանների սուտ մատնությամբ անազատության մեջ հայտնված պաշտապնյալս ազատ արձակվեց
BlogosphereՓաստաբան Վահե Եփրիկյանը գրել է, որ դատարանն իր պաշտպանյալին ազատ արձակելու որոշում է կայացրել:
«Դատավոր Ռ. Մարիկյանի նախագահությամբ` դատարանը հրապարակեց պաշտպանյալիս` ոստիկանության չորս աշխատակիցների կողմից սուտ մատնությամբ անազատության մեջ հայտնված Վահե Հարությունյանի ձերբակալման դեմ ներկայացրածս բողոքի ու քննիչի ներկայացրած կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշումը. բողոքս բավարարվել է, քննիչի միջնորդությունը մերժվել։
Շնորհակալություն Դատարանին արդարացի դատական ակտի համար»,-գրել է նա։