Арарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в Дохе Всеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины» Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги В контексте отношений между Арменией и Россией существуют определенные проблемы и вопросы: глава МИД Армении Мы являемся членом ОДКБ, но не хотим быть частью механизма, который не работает: глава МИД Армении Министр труда и социальных вопросов Армении встретился с министром связи и информационных технологий Саудовской Аравии Пашинян приветствовал визит Купмана в Армению и подчеркнул важность дальнейшего развития отношений Армения-ЕС Премьер-министр Армении принял генерального директора Европейской комиссии по вопросам расширения и политике соседства Страны G7 достигли соглашения вокруг отказа от угля к 2035 году 

Վենետիկի հանձնաժողովի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Общество

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով հունիսի 8-10-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվելու է  Հայաստանում:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետություն կատարվող այցը լինելու է ոչ միայն տիկին Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաև 2018 թվականից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից առաջին պաշտոնական այցը Երևան:

Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմիններից է, որի աշխատանքներին մասնակցում են սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներ՝ ողջ Եվրոպա աշխարհամասից, սակայն ժամանակի թելադրանքով այս խորհրդատվական մարմինը որոշ չափով փոխեց իր գործունեության շրջանակները՝ ընդլայնելով դրանք, և արդեն միջազգային ասպարեզում սկսեց հանդես գալ որպես առավելապես միջազգային կառույց, այլ ոչ՝ ներեվրոպական: Հանձնաժողովն ստեղծվել է 1990 թ., երբ փլուզվեց Բեռլինի պատը, և եվրոպական մայրցամաքը բախվեց նոր իրավական մարտահրավերների: Հանձնաժողովի ամբողջական և պաշտոնական անունն է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ կազմակերպության աշխատանքները կազմակերպվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում, և հիմնականում նրա բոլոր լիագումար նիստերն ու խորհրդաժողովները տեղի են ունենում հենց այստեղ, հանրության լայն շրջանակներին այն հայտնի է Վենետիկի հանձնաժողով անունով: Երբ 1990-ականների սկզբին հանձնաժողովը նոր էր ձևավորվում, նրա անդամ էին ընդամենը 18 երկիր, սակայն հետագա տարիներին անդամագրվեցին Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները, իսկ արդեն 2002 թվականից սկսած հանձնաժողովի լիարժեք անդամ կարող է դառնալ նաև ցանկացած ոչ եվրոպական երկիր: 2022 թվականի դրությամբ Հանձնաժողովի անդամ են 61 պետություն, որոնցից 46-ը՝ Եվրոպայի խորհրդին անդամակցող անդամ պետություններն են: Հանձնաժողովի մասնակիցների աշխարհագրությունը շատ մեծ է՝ Հարավային Կորեայից մինչև Կենտրոնական Ասիա, Եվրոպայից ու Աֆրիկայից մինչև Մեքսիկա ու Բրազիլիա: 

2004-2010 թվականների ընթացքում Հանձնաժողովին անդամակցեցին ԱՄՆ, Ղրղզստանը, Չիլին, Հարավային Կորեան, Կոստա Ռիկան, Մարոկկոն, Ալժիրը, Իսրայելը, Բրազիլիան, Պերուն, Թունիսը և Մեքսիկան: Հանձնաժողովում դիտորդի կարգավիճակ ունեն Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Ճապոնիան և Ուրուգվայը: Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Պաղեստինյան Ինքնավարությունն ունեն հատուկ գործընկերոջ կարգավիճակ, որը գրեթե համապատասխանում է դիտորդի կարգավիճակին:

Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին և նստաշրջաններին մշտապես մասնակցում են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության Տարածաշրջանային կոմիտեն, ԵԱՀԿ-ն:

Ներկայումս Հանձնաժողովի նախագահն է տիկին Կլեր Բազի Մալորին, որn այդ պաշտոնին է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին: Հանձնաժողովի քարտուղարության   աշխատանքները          իրականացվում են Եվրոպայի Խորհրդի գլխամասում (Ֆրանսիա, ք. Ստրասբուրգ), կառույցի գլխավոր քարտուղարն է Սիմոնա Գրանատա-Մենղինին (Իտալիա):

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունն ու երկխոսությունը մշտապես եղել են բարեկամական և ունեցել են դրական դինամիկա: Համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ձևավորման (1996թ.) առաջին իսկ տարվանից, երբ Բարձր դատարանն անդամակցեց Վենետիկի հանձնաժողով սահմանադրական արդարադատության միասնական խորհրդին:

Այդուհանդերձ, 2018–2021 թվականների ընթացքում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համակարգային երկխոսությունը և գործընկերությունը՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամով, 44-օրյա պատերազմով և COVID-19 համավարակի հետևանքով, ընդհատվել էր ու կրում էր հատվածական բնույթ: Հայաստանում 2020 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո և որպես արդյունք՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունից հետո սկզբունքորեն վերանայվել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը միջազգային համագործակցությանը և երկկողմանի կապերի զարգացմանը, այդ թվում և Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտական կառույցների հետ: 

Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և այլ պատասխանատու գերատեսչությունները մեծապես կարևորում են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման ու լավագույն եվրոպական փորձի փոխանակման ոլորտներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ երկարամյա համագործակցության շարունակական ամրապնդմանը և Հանձնաժողովի նորընտիր նախագահի այցն առավել կարևորվում է այդ իմաստով: Կառույցի հետ գործընկերությունն առավել կարևոր է դառնում նաև Հայաստանում ներկայումս առկա ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացումը կարող է մեծապես նպաստել հատկապես Հայաստանի դատական համակարգի ու իրավական բարեփոխւմների հանդեպ ազգաբնակչության կողմից հանրային վստահության հետագա բարձրացմանը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Вера Брежнева показала отдых на их с Меладзе вилле в Италии после новости о разводеLG выпустила дорогой изогнутый монитор для геймеров с яркостью 1300 нитВ Петербурге мужчина поджег себя перед военкоматомСотни граждан Таджикистана высланы на родину из аэропорта ВнуковоБоррель считает, что у Украины есть историческая возможность связать будущее с ЕСЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютУченый прокомментировал вспышку на СолнцеУченые выяснили, как ожирение меняет активность мозгаВодонаева об отношениях с Боней: «Нельзя назвать дружбой»В Кыргызстане отменили шествие «Бессмертного полка»Оппозиционный депутат: Сейчас говорит – не смотрите на Арарат, потом заявит – не смотрите на АрагацВ Париже мусорщики грозят забастовками во время ОлимпиадыЭкс-премьер: Каждая уступка Армении увеличивает риски возобновления войны со стороны БакуcАлиев признал – Азербайджан вел агрессивную войну против Армении и Нагорного КарабахаБольшинство американцев назвало TikTok инструментом влияния Китая на США«Умное» кольцо от Amazfit выпустят в середине маяАрарат Мирзоян провел рабочее совещание с сотрудниками посольства Армении в ДохеАлиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредниковБесконечная свобода джаза. К Дню джаза — большойджаз-концерт на КаскадеВсеармянский совет дипломатов распространил заявление в поддержку движения «Тавуш во имя Родины»«Новая сила»: Предпринимается попытка исказить атрибуты политической и культурной идентичности АрменииBloomberg: в США основателя Binance приговорили к четырем месяцам тюрьмыЭкономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах«Индийский свадебный макияж» - новый тренд в Tiktok и Instagram: Гоар Авестисян представила свой вариантИрак создал две военные базы на границе с ТурциейТокаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате«Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПКВ Тбилиси во время акции протеста задержали 63 человекаРодители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 маяГосдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и БакуНа территории Армении закрытые автодорогиПо факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное делоВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯРодственники погибших в пожаре в селе Азат солдат проводят акцию протеста перед зданием правительстваВ Минобороны США заявили о беспокойстве союзников из-за состояния западного ВПКЕреван готов внести вклад в прекращение военных действий в секторе Газа: глава МИД АрменииВ контексте отношений между Арменией и Россией существуют определенные проблемы и вопросы: глава МИД АрменииВ сети появилась фотография нового смартфона Meizu с камерой, как у iPhoneНовый Apple Pencil станет еще больше похож на настоящий карандашПосол ЕС ушел от ответа на вопрос о правомерности действий полиции в отношении протестующих в ТавушеВице-спикер НС Армении принял генерального директора Еврокомиссии по вопросам расширения и политике соседстваМы являемся членом ОДКБ, но не хотим быть частью механизма, который не работает: глава МИД АрменииМинистр труда и социальных вопросов Армении встретился с министром связи и информационных технологий Саудовской АравииМать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за ТавушКарл III вернулся к общественным обязанностям после диагностирования ракаИрина Шейк снялась топлес и со спущенными трусамиАртур Ованнисян: Даже подписание мирного договора не станет гарантией того, что все будет хорошоПредседатель Центрального банка: В Армении выросли объемы кредитованияЦены на какао-бобы резко обвалились
Самое популярное