Ապօրինի հատել էին մի քանի տասնյակ խորանարդ մետր փայտանյութ. Կապանի ոստիկանների բացահայտումը
VideoԲնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերվում են ոչ միայն ստուգողական շրջայցերի ընթացքում, այլև օպերատիվ տվյալներն իրացնելիս:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հունիսի 5-ին Կապանի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երկաթուղայինների փողոցում հայտնաբերեցին առանց համարանիշերի «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մոտ 22 խմ փայտանութով։ Վարորդը, բեռնատարով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին:
Ոստիկանությունում պարզվեց, որ օրեր առաջ Շիկահող գյուղի երեք բնակիչ գյուղի վարչական տարածքում 4 ընկուզենի էին ապօրինի հատել ու մոտ 27 խմ փայտանյութը պահեստավորել էին գյուղում՝ հետագայում Երևան տեղափոխելու համար:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: