Բեռլինում ամբոխի մեջ մխրճված հայազգի վարորդը հոգեկան խնդիրներ է ունեցել․ Welt (լուսանկարներ)
PhotosԲեռլինում վարորդը, ով վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների, ունեցել է մտավոր առողջության հետ կապված խնդիրներ, ասել է Բեռլինի ներքին գործերի սենատոր Այրիս Սփրանգերը։ «Կասկածյալը, ծագումով հայ, Գերմանիայի քաղաքացիություն է ստացել 2015 թվականին: Մենք տեղեկություններ ունենք, որ նա նախկինում հոգեկան խնդիրներ է ունեցել»,- ասել է Սփրանգերը, նրա հայտարարությունը հեռարձակել է Welt հեռուստաալիքը:
Ավելի վաղ չորեքշաբթի օրը, ինչպես հայտնել էինք, Գերմանիայի մայրաքաղաքի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի խումբ մարդկանց։ Ոստիկանության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ հետիոտներին վրաերթի ենթարկած վարորդը ազգությամբ հայ Գերմանիայի 29-ամյա քաղաքացի է։