Վերա Բրեժնևան հայտարարել է, որ այլևս չի թաքցնում կնճիռներն ու սպիտակ մազերը (լուսանկար)
Фотографии40-ամյա երգչուհի Վերա Բրեժնևան ցուցադրել է առանց դիմահարդարման և ֆոտոշոփի լուսանկար և խոստովանել, որ այլևս չի թաքցնում կնճիռներն ու սպիտակ մազերը։ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատարը համապատասխան նկարները հրապարակել է սոցցանցերում։
«Այժմ ես ինձ իրական եմ զգում, ինչպես երբեք: Առանց դիմակների, ազնիվ ինքս ինձ հետ, խոցելի, լցված սիրով, համընդհանուր քնքշությամբ ու լույսով։ Այլեւս երբեք նույնը չենք լինի։ Ես արդեն հասկանում եմ, որ դառնում եմ տարբերվող, նոր։ Հիմա այս աչքերը, կնճիռները, ալեհեր մազերը ֆիլտրերի հետեւում թաքնվելու ցանկություն չունեմ։ Չկա ցանկություն հաճոյանալու, բայց կա ցանկություն ապրելու», - անձնական բլոգում խոստովանել է կատարողը։