Ջոնի Դեփը՝ նոր սկանդալի կենտրոնում․ դատավարություն է սպասվում
ДосугՎերջերս նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ դատը շահած Ջոնի Դեփին նոր դատավարություն է սպասվում։ Դերասանի դեմ հայցը ներկայացրել է «Ստի քաղաքը» ֆիլմի նրա գործընկեր Գրեգ «Ռոքի» Բրուքսը։ Դեփին դատարանում պաշտպանելու են փաստաբան Կամիլա Վասկեսը, ով օգնել է դերասանին հաղթել Էմբեր Հերդին, ինչպես նաև փաստաբան Ռանդալ Սմիթը։ Դատավարությունը կսկսվի հուլիսի 25-ին։
Գրեգ Բրուքսը մեղադրել է Ջոնի Դեփին 2017 թվականին նկարահանման հրապարակում իրեն ծեծի ենթարկելու մեջ։ Բրուքսը պատմել է, որ Դեփը երկու անգամ հարվածել է իր կողերին, որից հետո ասել է, որ Բրուքսին կվճարի 100 հազար դոլար, եթե նա հարվածի դերասանի դեմքին։ Հայցում նշվում է նաև, որ Դեփի գործողությունները «կանխամտածված և չարամիտ են և կատարվել են հայցվորին նվաստացնելու նպատակով»:
Բրուքսը հավելել է, որ Դեփի «վառ բնավորությունն ու հարբեցողությունը» նկարահանման հրապարակում «թշնամական միջավայր» են ստեղծել։ Ավելի ուշ Բրուքսը հեռացվեց նախագծից, երբ նա չստորագրեց միջադեպի պատճառով դատի տալու իր իրավունքից հրաժարվելու մասին:
Ինքը՝ Ջոնի Դեփը, չի հերքում այս մեղադրանքները, սակայն նշում է, որ գործել է ինքնապաշտպանության նպատակով։ Ըստ նրա՝ Բրուքսն իրեն «սադրել է»։