Նախ դու պատասխանի Ալիեւին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից. Շարմազանովը՝ Փաշինյանին
BlogosphereՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլը 4 տարում Ալիեւին մի անգամ չպատասխանեց,պատերազմից հետո չասեց՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց առաջարկում է ՀԱՊԿ-ն քննարկի ադրբեջանցիների հայտարարությունների հարցը։
Նախ դու պատասխանի Ալիեւին ու պաշտպանի քո պետական շահը, հետո պահանջի դաշնակիցներից։
Հայտնի ճշմարտություն կա՝ թույլերի հետ չեն դաշնակցում:
Նրանց խղճում են, իսկ ավելի հաճախ՝ նրանց տրորում են ու չեն էլ նկատում։
Հետեւաբար, այս ռեժիմը քանի կա, Հայաստանի հետ դժվար որեւէ ուժային կենտրոն հաշվի նստի»։