Գեյթսի 19-ամյա դուստրն անկեղծ լուսանկարով բողոքել է աբորտների արգելքի դեմ
PhotosMicrosoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի դուստրը՝ Ֆիբին, կիսվել է անկեղծ լուսանկարով՝ ի նշան ԱՄՆ մի շարք նահանգներում աբորտներն արգելող օրենքի դեմ բողոքի։ Համապատասխան լուսանկարը հայտնվել է նրա Instagram-ի էջում։
19-ամյա հայտնին հրապարակել է նկար, որտեղ պատկերված է սև պատի ֆոնին՝ սպիտակ բիկինիով։ «Ես այստեղ եմ՝ ցույց տալու, որ մարմնական ինքնավարությունը մարդու հիմնական իրավունքներից մեկն է, որից զրկված է կանանց 50 տոկոսը», - գրել է նա:
Հայտնի է, որ միլիարդատիրոջ դուստրը միացել է «Իմ մարմինը իմ գործն է» շարժմանը, որի հետևորդները պաշտպանում են անձնական մարմնական ինքնավարության և կանանց ընտրության ազատության գաղափարը։ Այսպիսով, Գեյթսը դեմ է աբորտի վերաբերյալ օրենքների խստացմանը։