Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflection EU Mission in Armenia hosted delegation of Netherlands Embassy Putin told Tokayev about his impressions of his visit to China Ararat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCE Armenian, German Foreign Ministers discuss security situation in South Caucasus Henrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in Azerbaijan No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's Office Political consultations held between foreign ministries of Armenia, Georgia Armenia FM to be on working visit to Strasbourg Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava 

Աստղագուշակ՝ հունիսի 18-ի համար

Horoscope

ԽՈՅ. Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ այսօր ձեզ վերադարձնեն հին պարտքը կամ վարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Հավանական են նաև նվերներ: Ամենայն հավանականությամբ դուք կստանաք այն իրերը, որոնք վաղուց էիք ուզում ունենալ:

Արժե մտածել ապագայի ծրագրերի շուրջ. պարզ կդառնա, թե ինչի կարելի է հասնել և ինչ է պետք դրա համար նախաձեռնել: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե կարևոր մի բան մտածեք: Նոր ծանոթություններն օգտակար կլինեն գործնական տեսանկյունից, ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն:

ՑՈՒԼ. Օրվա սկզբին հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Մանր-մունր պատահարները այդ հատվածում նշանակալի կթվան: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ տրամադրությունը կլավանա: Բացի այդ, ընկերների հայտնած նորությունները լավատեսություն կհաղորդեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Ճամփա ընկեք մտերիմների հետ միասին. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք: Չարժե մերժել նոր ծանոթներին, եթե նրանք ուզենան միանալ ձեզ: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Հրաշալի օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Այսօր հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, ձեզ պետք եղած կողմերով ցույց կտաք: Ձեր հմայքը անտարբեր չի թողնի նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար ուրիշների թերություններն են միայն նկատում: Վերջին շրջանում լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ ու անկաշկանդ կդառնան:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում թանկարժեք նվերները: Գնումների հարցում լավ է չշտապեք. ճիշտ ընտրություն միանգամից անել չի ստացվի:

ԽԵՑԳԵՏԻՆ. Օրը շատ արդյունավետ կանցնի: Արժե զբաղվել այն գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգել եք. այսօր դրանցից արագ գլուխ կհանեք, լուրջ դժվարություններ էլ չեն առաջանա: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան: Լսեք նրանց ու կկարողանաք խուսափել ցավալի թյուրիմացություններից:

Գումարին վերաբերող հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Հնարավոր են շատ հաջող գնումներ ու գործարքներ, բայց պետք չէ խուճապի մատնվել, պետք է ժամանակին գործել: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք կզարմանաք, թե ինչ լավ եք իրար հասկանում:

ԱՌՅՈՒԾ. Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, դուք բազում օգտակար բաներ կանեք ձեր և մյուսների համար: Կարող եք վերադառնալ ավելի վաղ սկսածին կամ լրիվ նոր բան ստանձնել: Բոլոր դեպքերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Անսպասելի օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նման դեպքերում լավ է չհրաժարվեք. ընդհանուր գործերն օգուտ կտան հարաբերություններին:

Օրը հարմար կլինի խոշոր գնումների մասին մտածելու և դրանք մտերիմների հետ քննարկելու, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԿՈՒՅՍ. Խուսափեք ավելորդ ապրումներից: Հուզական դաշտն այսօր կարող է լարված լինել: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Ընկերների հետ հանդիպումները, հետաքրքիր գործերը, ուղևորություններն ու զբոսանքները կօգնեն պահի հույզերին չտրվել, պահպանել լավատեսությունը:

Օրվա առաջին կեսին կարելի է կենտրոնանալ տնային գործերի վրա, լուծել կենցաղային խնդիրները. դրա հետ կապված խնդիրներ չեն լինի: Ավելի ուշ կգա ստեղծագործ զբաղմունքների համար հարմար ժամանակը, որոնցում ձեզ հաճույքով կօգնեն ընկերները: Չեն բացառվում ծանոթությունները: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք:

ԿՇԵՌՔ. Աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Շփումների տեսանկյունից սա ամենաթեթև ու հաճելի օրը չի լինելու: Շրջապատողների հետ լեզու գտնելու համար պիտի ջանքեր գործադրեք. նրանց ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի: Ցանկացած կարևոր հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում պայմանավորվելը ավելի հեշտ կլինի:

Կարող եք կենտրոնանալ ուսման կամ տեղեկատվություն փնտրելու հետ կապված ցանկացած գործի վրա: Դուք օգտակար բաներ կիմանաք, հեշտությամբ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, արագ կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին:

ԿԱՐԻՃ. Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի, եթե այն սկսեք օգտակար գործերից: Կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչին երկար ժամանակ չէիք կարողանում անցնել. ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր ծրագրերը քննարկելը. արագ պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել, որպեսզի բոլորը գոհ մնան:

Օրվա երկրորդ կեսին լավ է ոչ մի հոգնեցնող ու բարդ բան չծրագրեք: Լավ է զբաղվեք նրանով, ինչը ձեզ ուրախացնում ու ոգեշնչում է: Մտերիմ մարդը հաճույքով կընկերակցի ձեզ, ժամանակը շատ հաճելի կանցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրը հագեցած կլինի և հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների գործած սխալները: Դուք հրաշալի գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Դադար վերցրեք, երբ նման հնարավորություն ընձեռվի. հանգիստը ձեզ հաստատ չի խանգարի:

Օգտակար գնումներ անելու, պիտանի իրեր ձեռք բերելու հնարավորություն կլինի: Դուք չեք շտապի ֆինանսական հարցերի լուծման մեջ ու ճիշտ էլ կվարվեք: Կհաջողվի խուսափել զուր ծախսերից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Օրը հրաշալի կլինի կարևոր մարդկանց հետ հանդիպելու և լուրջ զրույցներ վարելու համար: Կարող եք դրանք ոչ ֆորմալ միջավայրում անցկացնել, դա ոչ մի ձևով չի խանգարի ճիշտ տոն ընտրել, գտնել անհրաժեշտ բառերն ու ամենաբարենպաստ տպավորությունը թողնել: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել:

Բայց հանգստի համար էլ օրը բարենպաստ կլինի: Պայմանները փոխելու, ընկերների հետ միասին հետաքրքիր վայրեր այցելելու հնարավորություն կլինի: Որոշ Այծեղջյուրներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կասկածում:

ՋՐՀՈՍ. Այսօր դուք շատ բան նոր լույսի ներքո կտեսնեք: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, պատասխաններ կգտնվեն նախկինում ոչ միայն ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Խոստումնալից գործ ստանձնելու հնարավորություն կլինի, նրանում հաջողությունը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: Հավանական են ծանոթություններ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:

Սակայն կարևոր կլինի ընթացիկ գործերի մասին չմոռանալը: Ամենայն հավանականությամբ դրանք իրենց մասին կհիշեցնեն օրվա երկրորդ կեսին: Դրանց լուրջ վերաբերվեք. դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, ֆինանսական կորուստներից և այլ տհաճություններից:

ՁԿՆԵՐ. Օրը հրաշալի կլինի օգտակար գործերով զբաղվելու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում, կլուծեք վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: Մտերիմներին օգնելու հնարավորություն կլինի, և դուք այն չեք կորցնի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների շրջանում հանգիստն էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Հավանական են հեռվից նորություններ: Իրենց մասին կարող են հիշեցնել ծանոթները, որոնց հետ երկար ժամանակ չեք հանդիպել. շփումները կուրախացնեն: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց դա էլ շատ տեղին կլինի:

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Charles Michel: Georgian President's veto of the transparency law offers a moment for further reflectionNew method of fraud: How do criminals steal people's money?Enhanced security measures are introduced at Sochi airportGeorgian president vetoes 'foreign agents' billEU Mission in Armenia hosted delegation of Netherlands EmbassyPutin told Tokayev about his impressions of his visit to ChinaArmenia's Foreign Minister presented to his Swiss counterpart recent developments in process of normalization of relations with AzerbaijanArarat Mirzoyan exchanged ideas with acting chairman of OSCEUS Special Forces open permanent base in PolandHow to slow down the discharge of a smartphone? 8 useful tipsArmenian, German Foreign Ministers discuss security situation in South CaucasusJames Webb discovers oldest collision of giant black holes: Why is this finding important?Ben Affleck and Jennifer Lopez finally reunite amid divorce rumorsHenrikh Mkhitaryan draws international community's attention to the problem of captives held in AzerbaijanNo hands needed։ Android apps can be used with gesturesBianca Censori 'furious' over Kanye West's plans to launch porn platform5 most dangerous smartphones in terms of SAR radiation levelsWildberries sellers can give customers points for reviews: What can be done with pointsUS will provide additional $2 billion in aid to Ukraine, Blinken says No new Armenia-Azerbaijan border created, the border existing at time of USSR collapse being reproduced: PM's OfficeUruguay Chamber of Representatives votes to submit draft law on the Armenian Genocide Memorial Day to executive branchPolitical consultations held between foreign ministries of Armenia, GeorgiaGrigoryan and Mustafayev held a meeting on the border of Armenia and Azerbaijan: Protocol signedArmenia FM to be on working visit to StrasbourgDemonstrators in downtown Yerevan chant slogans, whistle at Armenia PMErdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?
Most Popular