Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղ Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Եթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ) Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ) Սա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) 

Աստղագուշակ՝ հունիսի 18-ի համար

Աստղագուշակ

ԽՈՅ. Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չի բացառվում՝ այսօր ձեզ վերադարձնեն հին պարտքը կամ վարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Հավանական են նաև նվերներ: Ամենայն հավանականությամբ դուք կստանաք այն իրերը, որոնք վաղուց էիք ուզում ունենալ:

Արժե մտածել ապագայի ծրագրերի շուրջ. պարզ կդառնա, թե ինչի կարելի է հասնել և ինչ է պետք դրա համար նախաձեռնել: Հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե կարևոր մի բան մտածեք: Նոր ծանոթություններն օգտակար կլինեն գործնական տեսանկյունից, ձեր առաջ գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացեն:

ՑՈՒԼ. Օրվա սկզբին հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի: Մանր-մունր պատահարները այդ հատվածում նշանակալի կթվան: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ տրամադրությունը կլավանա: Բացի այդ, ընկերների հայտնած նորությունները լավատեսություն կհաղորդեն:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Ճամփա ընկեք մտերիմների հետ միասին. դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, շատ բաների մասին կզրուցեք: Չարժե մերժել նոր ծանոթներին, եթե նրանք ուզենան միանալ ձեզ: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Հրաշալի օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Այսօր հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, ձեզ պետք եղած կողմերով ցույց կտաք: Ձեր հմայքը անտարբեր չի թողնի նույնիսկ այն մարդկանց, որոնք սովորաբար ուրիշների թերություններն են միայն նկատում: Վերջին շրջանում լարված հարաբերությունները ավելի ներդաշնակ ու անկաշկանդ կդառնան:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Չեն բացառվում թանկարժեք նվերները: Գնումների հարցում լավ է չշտապեք. ճիշտ ընտրություն միանգամից անել չի ստացվի:

ԽԵՑԳԵՏԻՆ. Օրը շատ արդյունավետ կանցնի: Արժե զբաղվել այն գործերով, որոնք երկար ժամանակ հետաձգել եք. այսօր դրանցից արագ գլուխ կհանեք, լուրջ դժվարություններ էլ չեն առաջանա: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան: Լսեք նրանց ու կկարողանաք խուսափել ցավալի թյուրիմացություններից:

Գումարին վերաբերող հարցերում արժե հույս դնել ինտուիցիայի վրա: Հնարավոր են շատ հաջող գնումներ ու գործարքներ, բայց պետք չէ խուճապի մատնվել, պետք է ժամանակին գործել: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, դուք կզարմանաք, թե ինչ լավ եք իրար հասկանում:

ԱՌՅՈՒԾ. Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, դուք բազում օգտակար բաներ կանեք ձեր և մյուսների համար: Կարող եք վերադառնալ ավելի վաղ սկսածին կամ լրիվ նոր բան ստանձնել: Բոլոր դեպքերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Անսպասելի օգնություն կառաջարկեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Նման դեպքերում լավ է չհրաժարվեք. ընդհանուր գործերն օգուտ կտան հարաբերություններին:

Օրը հարմար կլինի խոշոր գնումների մասին մտածելու և դրանք մտերիմների հետ քննարկելու, ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Նույնիսկ եթե տարաձայնություններ առաջանան, կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԿՈՒՅՍ. Խուսափեք ավելորդ ապրումներից: Հուզական դաշտն այսօր կարող է լարված լինել: Մտածեք, թե ինչը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը: Ընկերների հետ հանդիպումները, հետաքրքիր գործերը, ուղևորություններն ու զբոսանքները կօգնեն պահի հույզերին չտրվել, պահպանել լավատեսությունը:

Օրվա առաջին կեսին կարելի է կենտրոնանալ տնային գործերի վրա, լուծել կենցաղային խնդիրները. դրա հետ կապված խնդիրներ չեն լինի: Ավելի ուշ կգա ստեղծագործ զբաղմունքների համար հարմար ժամանակը, որոնցում ձեզ հաճույքով կօգնեն ընկերները: Չեն բացառվում ծանոթությունները: Դուք դրանց համար շատ ուրախ կլինեք:

ԿՇԵՌՔ. Աշխատեք ոչ մեկի հետ չվիճել: Շփումների տեսանկյունից սա ամենաթեթև ու հաճելի օրը չի լինելու: Շրջապատողների հետ լեզու գտնելու համար պիտի ջանքեր գործադրեք. նրանց ձեր արարքների մոտիվներն ամեն անգամ հասկանալի չեն լինի: Ցանկացած կարևոր հարցի քննարկում արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար. այդ հատվածում պայմանավորվելը ավելի հեշտ կլինի:

Կարող եք կենտրոնանալ ուսման կամ տեղեկատվություն փնտրելու հետ կապված ցանկացած գործի վրա: Դուք օգտակար բաներ կիմանաք, հեշտությամբ կմտապահեք այն ամենն, ինչ պետք է, արագ կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին:

ԿԱՐԻՃ. Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի, եթե այն սկսեք օգտակար գործերից: Կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչին երկար ժամանակ չէիք կարողանում անցնել. ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Օգտակար կլինի մտերիմների հետ ընդհանուր ծրագրերը քննարկելը. արագ պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել, որպեսզի բոլորը գոհ մնան:

Օրվա երկրորդ կեսին լավ է ոչ մի հոգնեցնող ու բարդ բան չծրագրեք: Լավ է զբաղվեք նրանով, ինչը ձեզ ուրախացնում ու ոգեշնչում է: Մտերիմ մարդը հաճույքով կընկերակցի ձեզ, ժամանակը շատ հաճելի կանցնի:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրը հագեցած կլինի և հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ուղղեք ուրիշների գործած սխալները: Դուք հրաշալի գլուխ կհանեք, բայց ջանքերի գնով: Դադար վերցրեք, երբ նման հնարավորություն ընձեռվի. հանգիստը ձեզ հաստատ չի խանգարի:

Օգտակար գնումներ անելու, պիտանի իրեր ձեռք բերելու հնարավորություն կլինի: Դուք չեք շտապի ֆինանսական հարցերի լուծման մեջ ու ճիշտ էլ կվարվեք: Կհաջողվի խուսափել զուր ծախսերից:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Օրը հրաշալի կլինի կարևոր մարդկանց հետ հանդիպելու և լուրջ զրույցներ վարելու համար: Կարող եք դրանք ոչ ֆորմալ միջավայրում անցկացնել, դա ոչ մի ձևով չի խանգարի ճիշտ տոն ընտրել, գտնել անհրաժեշտ բառերն ու ամենաբարենպաստ տպավորությունը թողնել: Նրանք, ովքեր ձեզ նախկինում թերագնահատել են, կհասկանան, թե որքան են սխալվել:

Բայց հանգստի համար էլ օրը բարենպաստ կլինի: Պայմանները փոխելու, ընկերների հետ միասին հետաքրքիր վայրեր այցելելու հնարավորություն կլինի: Որոշ Այծեղջյուրներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կասկածում:

ՋՐՀՈՍ. Այսօր դուք շատ բան նոր լույսի ներքո կտեսնեք: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, պատասխաններ կգտնվեն նախկինում ոչ միայն ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Խոստումնալից գործ ստանձնելու հնարավորություն կլինի, նրանում հաջողությունը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: Հավանական են ծանոթություններ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն:

Սակայն կարևոր կլինի ընթացիկ գործերի մասին չմոռանալը: Ամենայն հավանականությամբ դրանք իրենց մասին կհիշեցնեն օրվա երկրորդ կեսին: Դրանց լուրջ վերաբերվեք. դա թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, ֆինանսական կորուստներից և այլ տհաճություններից:

ՁԿՆԵՐ. Օրը հրաշալի կլինի օգտակար գործերով զբաղվելու համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում, կլուծեք վաղուց ուշադրություն պահանջող հարցերը: Մտերիմներին օգնելու հնարավորություն կլինի, և դուք այն չեք կորցնի: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, հարազատների շրջանում հանգիստն էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Հավանական են հեռվից նորություններ: Իրենց մասին կարող են հիշեցնել ծանոթները, որոնց հետ երկար ժամանակ չեք հանդիպել. շփումները կուրախացնեն: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց դա էլ շատ տեղին կլինի:

 

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն Աբովյանում է․ ուղիղՈրոշ մարդիկ անընդհատ սուտ են խոսում, բոլոր կիրանցիներն այստեղ են. Բագրատ ՍրբազանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժումԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԵթե ստել են ժողովրդին, պետք է պատասխան տան. հոգևորական (տեսանյութ)Կիրանցի բնակիչները միացել են Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Հայտնի են դարձել ԵԱՏՄ ղեկավարների հերթական հանդիպման ժամկետներն ու վայրըՀայաստանն աշխարհում եղել է երկրորդ ամենատաքը՝ օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքովՌումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՍրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա ԼևոնյանԵրթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Նիկոլ Վլադիմիրիչ, թույլ տվեք ձեզ և մյուս ղեկավարներին հրավիրել աշխատանքային ընթրիքի․ Պուտին (տեսանյութ)Հայկական կողմն աջակցում է Մոնղոլիայի հետ բանակցությունների մեկնարկը նախատեսող փաստաթղթերի փաթեթի ընդունմանը․ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Տավուշի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ կա 3 վիրավորՈղջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնքՑանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ)Դամասկոսի հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանըԵրթի մասնակիցները շարժվում են Աբովյանի քաղաքապետարան (տեսանյութ)Միմյանց նկատմամբ հարգալից հարաբերություններով միայն կկարողանանք ապահովել ԵԱՏՄ-ի զարգացումը․ Փաշինյան (տեսանյութ)Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար. ՓաշինյանԱմեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար․ Արշակ արք․ ԽաչատրյանԲոլոր «գործակալների՛դ», «նարկոբարոնների՛դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ)Հանրահավաք Ազատության հրապարակում․ ուղիղԵս միշտ զարթոնքի կողմնակիցն եմ. Միքայել ՊողոսյանԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը պատժամիջոցների պայմաններում․ Պուտին (տեսանյութ)Փաշինյանը և Պուտինը մասնակցում են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին․ ուղիղԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի որքան հնարավոր է շուտ․ ԷրդողանՀԱՊԿ-ում արձագանքել են կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու Հայաստանի որոշմանըՄիացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ)Պետք է գնանք Գանձասար, երբ էլ որ լինի, այսօր այն գերեվարված է, պետք է տանք դրա պատասխանը. Սրբազան (տեսանյութ) ՌԴ դիվանագետները և Ռուսական տան ներկայացուցիչը հարգել են Քաջարանում խորհրդային օդաչուների հիշատակը Արզնիում քաղաքացիները դիմավորում են դեպի Երևան երթի մասնակիցներին և միանում նրանց (տեսանյութ)«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը հասել է Կոտայք և միացել Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Բելառուսի իշխանությունների պահանջով Հայաստանում ձերբակալված Նովիկովը փախստականի կարգավիճակ է ստացելՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմովԲագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ինԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներինՓաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ջերմ ընդունելության համար (տեսանյութ)Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի. քաղաքապետարանՎիրահայոց թեմը միանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժմանըՀայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ԱԳՆ Շիրակի թեմի հոգևորականների առաջնորդությամբ քաղաքացիներն ընդառաջ են քայլում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)ԵԱՏՄ-ն նախորդ տասնամյակում իրեն դրսևորեց որպես ինքնաբավ միավոր, ՀՆԱ-ն հասել է 2,5 տրիլիոն դոլարի. Պուտին (տեսանյութ)Մեծ թվով քաղաքացիներ հավաքվել են Աբովյանի մատույցներում՝ դիմավորելու Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Ձեր կողքին ենք․ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արտաշես Քասախյանն աջակցություն է հայտնել Տավուշյան շարժմանը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենադիտված