Ընտրվել է աշխարհի ամենատգեղ շունը (լուսանկարներ)
PhotosԱշխարհի ամենատգեղ շան մրցույթում, որն անցկացվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, հաղթել է Պարոն Երջանիկ Դեմք անունով տարեց մետիս չիուահուան։ Այս մասին հայտնում է NDTV-ն։
Տիտղոսի նոր տերը դարձած շունը 17 տարեկան է։ Նա տառապում է ուռուցքներով, նյարդաբանական հիվանդություններով, տակդիրների կարիք ունի, չի կարողանում թաթերի վրա կանգնել, քայլել, իսկ գլուխն անընդհատ թեքված է։ Երբ Պարոն Երջանիկ Դեմքը լավ է, նա ձայներ է արձակում, որոնք նման են դիզելային շարժիչի մռնչյունին։
Չիուահուայի տեսքը ապշեցրել է մրցույթի դատավորներին։ Պարոն Երջանիկ Դեմքին հաջողվել է ավելի շատ տպավորել նրանց, քան մրցույթի մնացած մասնակիցները, որոնց թվում էին` բորենու տեսք ունեցող շուն, գորիլայի գլխով շուն և առանց ատամների ու մազերի «մուտանտ»: