Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ` արտակարգ մարդ եք. ՔՊ-ականը` դատախազի թեկնածուին
Видео«Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ` արտակարգ մարդ եք». Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Ազգաին ժողովում ասաց քպ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ ներկայացնելով Գլխավոր դատախազի պաշտոնում «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության կողմից առաջադրված վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին:
Վարդապետյանի կենսագրականը ներկայացնելուց հետո Վարդանյանը սկսեց գովերգել վերջինիս՝ նշելով, թե գիտի, որ վերջինս դա չի սիրում․ «Դուք այն եզակի մարդկանցից եք, որ աշխատում եք շաբաթական 7օր, օրական 24 ժամ՝ երբեք չխուսափելով պատասխանատվությունից, չվախենալով աշխատանքի ծավալից։ Իհարկե հասկանալի է, որ գլխավոր դատախազի պաշտոնում նոր մարտահրավերներ են Ձեզ ուղեկցելու, բայց համոզված եմ, որ Դուք հաջողությամբ կհաղթահարեք դրանք։ Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ դատախազության համակարգը նոր թափ կհաղորդի երկրում իրավունքի գերակայությունն ապահովելուն։ Առաջ ընկնելով և անդրադառնալով մամուլում տարածվող քննարկումներին՝ պետք է, հիշատակելով Բեռնարդ Շոուի հայտնի խոսքերը, նշեմ՝ Ձեր մասին այնքան վատ բան եմ լսել, որ համոզված եմ՝ Դուք արտակարգ անձնավորություն եք»,-աաց նա։
Վարդանյանի խոսքերով, Վարդապետյանն ունի այն բոլոր հատկանիշները, որոնք անհրաժեշտ են դատախազական մարմինների գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար։