Մադոննայի դուստրը նկարահանվել է գովազդային արշավում (լուսանկարներ)
PhotosՄադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, վստահորեն մոդելային կարիերա է կառուցում։ Այս անգամ նա նկարահանվել է ջինսե հավաքածուի գովազդային արշավում, որը թողարկել է երգչուհի Կալի Ուչիսը։ Երգչուհին ինքը նկարահանման հրապարակում ընկերակցել է Լուրդեսին:
Աղջիկները, բաց տոպերով և ցածր գոտկատեղով ջինսերով, լուսանկարվել են միմյանց գրկած՝ նստած հնաոճ կաբրիոլետի մեջ: Մոդելները չեն մոռացել ևս մեկ անգամ ցուցադրել իրենց մարմնի կորությունները։
2000-ականների սկզբի ոճից ոգեշնչված այս հավաքածուն, որը ներառում է նաև աքսեսուարներ, տատանվում է $55-$133֊ի սահմաններում: