Անկարան մտադիր է շարունակել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Չավուշօղլու
Արտաքին ՔաղաքականԹուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների վերջին փուլը։
«Մենք մտադիր ենք շարունակել այս գործընթացը, տարածաշրջանը կայուն խաղաղության կարիք ունի»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Կիլիչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են հնարավորինս արագ ապահովել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի անցումը երկու երկրներ այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կողմերը պայմանավորվել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնել որքան հնարավոր է շուտ։