Հայաստանի հետ բանակցություններում առանձնապես առաջընթաց չկա․ Բայրամով
ИностранныйԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առանձնահատուկ առաջընթաց չկա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Չեմ կարող ասել, որ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։ Այդուհանդերձ, կան որոշակի մեսիջներ, կան քննարկումներ»,- նրան մեջբերում է «Ինտերֆաքսը»։ Նրա խոսքով՝ Հայաստանում այս հարցում տարբեր կարծիքներ կան։
«Բայց մենք կարծում ենք, որ այս համատեքստում հայ հասարակության մեջ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։ Կարծում եմ, որ բոլորը պետք է հասկանան, որ երկարաժամկետ խաղաղությունն ու տարածաշրջանի զարգացումն այլընտրանք չունի»,- ասել է Բայրամովը։