ԱՄՆ-ն անկում է ապրում. Թրամփ
USAԱՄՆ-ն անկում է ապրում, փողոցներում անմեղ մարդիկ են սպանվում, իսկ ներկայիս իշխանությունները բարքեր են քարոզում այլ մարդկանց և երկրներին, Լաս Վեգասում աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք անկում ենք ապրում, ինչը երբեք չի եղել: Մեր երկիրը ծնկի է բերվել, նվաստացվել է աշխարհի առաջ, թուլացել: Համարձակվում ենք դասախոսել այլ մարդկանց և երկրների ժողովրդավարությունների մասին, մինչդեռ փողոցները ողողված են անմեղների արյունով: Հանցագործության զոհ լինելով՝ մենք դասախոսություններ ենք կարդում ուրիշների համար: Մենք չենք ունենա բարեկամ երկրներ, եթե արագ չդադարեցնենք այս աճող բարբարոսությունը», - ասել է Թրամփը:
Նա կարծիք է հայտնել, որ առաջին բանը, որ երկրի ղեկավարությունը պետք է անի, այն ավելի անվտանգ դարձնելն է։ «Բացի այդ՝ սահմանն ավելի վատ է պաշտպանված, քան երբևէ, և թմրանյութերը հեղեղել են երկիրը»,֊ասել է Թրամփը։