Помощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в Армению CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо изменений Делегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБР Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства 

Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից. Արտակ Զաքարյան

Блогосфера

 ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջերս շատ է խոսվում քաղաքական ճգնաժամի մասին և դա արդարացված է: Նիկոլը հույս ուներ, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլուծեն դեռևս 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը, բայց այն շատ կարճ կյանք ունեցավ, որովհետև Նիկոլի իշխանությունն իր տեսակով ընդունակ չէ ժողովրդավարական համախմբման և քաղաքական համագործակցության: Բացի այն, որ մեր երկրում դժվար է հանդուրժել կապիտուլյացված ու անգործունակ իշխանությանը, կա նաև իշխանության անբարո ու անվստահելի լինելու հանգամանքը: 

Որքան էլ, որ հասարակության մի մասն աչք փակի Արցախի և ազգային համընդհանուր անվտանգության հարցի վրա, միևնույն է այն միշտ լինելու է որոշիչ` քանի դեռ լուծված չէ: Իսկ դա Նիկոլի իշխանության ամենաթույլ, ամենախոցելի և ակհնայտորեն ձախողված կողմն է:

2022թ. ապրիլ ամսից խորհրդարանական ընդդիմությունը քաղաքական բոյկոտի ենթարկեց ՀՀ ում միակ առաջնային մանդատ ունեցող ընտրովի մարմնում (ԱԺ) աշխատանքները և դրանով Հայաստանում քաղաքական ճգնաժամը դարձավ առավել քան ցայտուն:

Ցանկացած գնով ժողովրդավար երևալու Նիկոլի ջանքերը ոչ մի արդյունք չեն տալիս: Նրան նույնիսկ չեն փրկում Հայաստանում առաքելություն իրականացնող արևմտյան դեսպանների ու գրանտային կառույցների «գովերգումները»: Քաղաքական ճգնաժամը քողարկելու հարցում, Նիկոլին չի փրկում նաև ռուսական` առայժմ բարեհաճ վերաբերմունքը: Պրակտիկորեն օգուտ չեն տալիս նաև արտախորհրդարանական վեց «կուսակցությունների» ֆորմալ ձևաչափը, որը Նիկոլը ստեղծել է ժողովրդավար երևալու համար, սակայն բոլորն են հասկանում, որ այն զուտ թոզ փչոցի է: 

Սա նշանակում է, որ երկրում չի գործում ժողովրդավարության համար օդ ու ջրի պես անհրաժեշտ զսպումների և հակակշռումների մեխանիզմը: Միայն այդպես կարող է երկիրը զարգանալ իսկ հասարակությունը` համախմբվել:

Հետևաբար, պատահական չէ, որ այս իրավիճակում Նիկոլն այլընտրանք չունի քան ուժային և դատական կառույցների վրա հենվելով` աստիճանաբար վերածվել բռնապետի:

Ուժայիններին (Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազություն, դատավորներ) առայժմ ձեռնտու է Նիկոլին բռնապետ դարձնելը: Չէ՞, որ նրանք չեն կրում քաղաքական պատասխանատվություն Արցախի կորստի և պետության հիմքերի թուլացման համար: Նրանք միշտ ունեն ալիբի («հրաման էինք կատարում») և պատրաստ են ծառայելու ցանկացած նոր իշխանության: 

Սակայն հարցն այն է, որ «ժողովրդավար» Նիկոլից բռնապետ Նիկոլ կերտող ուժայիններն ի վիճակի չեն վերացնել քաղաքական ճգնաժամը: Ընդհակառակը` նրանք օգնում են քաղաքական ճգնաժամը խորացնելուն: Հատկապես, որ փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրներն առանձնապես չեն կաշկանդվում ուժայինների ակտիվ խոչընդոտումներից ու բռնաճնշումներից:

Ակնհայտ է, որ Նիկոլը արտաքին ուժային կենտրոններին ռեգիոնալ նշանակության կարևոր խոստումներ է տվել և պետք է ինչ-որ կերպ կատարի դրանք: Դրա համար նրան անհրաժեշտ է ներքաղաքական բնականոն զարգացումներ և լիարժեք գործող խորհրդարան: Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը քննադատում է ընդդիմությանը, իսկ արևմտյան կառույցները շարունակ համագործակցության ու կայունության կոչեր են անում:

Ո՞րն է Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը:

1. Նիկոլը պետք է անվերադարձ հրաժարական տա վարչապետի պաշտոնից: Դա հնարավորությունն կստեղծի ժամանակավոր կառավարության միջոցով իրականացնել հասարակության ժողովրդավարական համախմբում` դրանից հետո նոր խորհրդարանական ընտրությունների գնալու պայմանով: Սա այս պահին քիչ հավանական է, որովհետև Նիկոլի համար դեռևս մշուշոտ է մնում իշխանությունից դուրս գտնվելու իր ճակատագիրը: Նա լավ է հասկանում, որ քաղաքական պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չունի: Իսկ նորից փորձել 2021թ. նման արտախորհրդարանական ընտրություններով վերարտադրվելն ավելի է խորացնելու քաղաքական ճգնաժամն ու երկիրը հայտնվելու է անվերջանալի ցնցումների մեջ: 

2. Փորձի համոզել (խնդրել) ընդդիմադիր խմբակցություններին վերադառնալ խորհրդարան, ֆորմալ առումով ցուցադրելով ներքաղաքական բնականոն զարգացումներ` փոխելով քաղաքական պայքարի ձևերն ու օրակարգերը: Սա ևս անհավանական է, քանի որ ընդդիմադիր խմբակցություններն ունեն արտաքին քաղաքական ինքնուրույնություն և կարողանում են առաջնորդվել սեփական քաղաքական օրակարգով: Որքան էլ որ ցանկալի է իր համար, բայց Նիկոլը շանս չունի խորհրդարան վերադարձնել ընդդիմությանը և նրանց մասնակից դարձնել իր քաղաքական դավադիր օրակարգերին:

3. Աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններով փորձի ներգրավվել ընդդիմությանը նախընտրական լոկալ արշավներին և թուլացնի փողոցային պայքարի ազդեցությունը քաղաքական մյուս գործընթացների վրա: Սակայն սա կարող է միայն ժամանակավոր «լուծում» լինել: Չի բացառվում, որ ՏԻՄ ընտրությունները ևս խթան հանդիսանան հասարակության ընդդիմադիր տրամադրությունների սրմանը:

Հետևաբար, քաղաքական ճգնաժամը Հայաստանում շարունակվելու է Նիկոլի հետ միասին (քանի դեռ նա զբաղեցնում է վարչապետի պաշտոնը): Բռնապետի վերածված Նիկոլը կարծես թե շանսեր չունի և´ իշխանություն պահելու, և´ ժողովրդավար լինելու համար: Էլ չեմ ասում օրարներին տրված խոստումները կատարելու մասին: Հատկապես, որ դրսում լավ հասկանում են, որ ապազգային կամ հակաարցախյան որևէ նոր փաստաթուղթ կարող է չեղարկվել հաջորդ իշխանությունների կողմից` անկատար թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի գլոբալ ծրագրերը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Путин передал поздравления с Пасхой патриарху КириллуМинистры иностранных дел Турции и Ирана обсудили региональные события54-летняя Дженнифер Лопес вышла в свет в прозрачном костюмеПомощник генсекретаря ООН, директор регионального бюро ПРООН в странах Европы и СНГ прибыла в АрмениюДвижение «Тавуш во имя родины» продолжило свое шествие в ЕреванВ ЕС сообщили, что Россия готовит диверсию в Европе CBS News: Субботние переговоры между Израилем и ХАМАСом завершились без каких-либо измененийАрхиепископ Баграт Галстанян обратился к властям РА: Говорю вам на вашем языке: ведите себя хорошо, покайтесьДелегация во главе с министром финансов РА участвует в 57-м ежегодном собрании АБРВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 5 МАЯДвижение, возглавляемое архиепископом Багратом, принимает участие в Святой Литургии в Ахарцине Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовера
Самое популярное