Գեղարքունիքում Opel-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր շրջվել
Чрезвычайный случайԳեղարքունիքի մարզում այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով՝ վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն և 4-ամյա Շուշան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ փրկարարները, հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։