Մանեի հեռանալը մեծ կորուստ է «Լիվերպուլի» և Պրեմիեր լիգայի համար. «Չելսիի» դարպասապահ Մենդի
Sport«Չելսիի» դարպասապահ Էդուարդ Մենդին մեկնաբանել է հարձակվող Սադիո Մանեի՝ «Լիվերպուլից» «Բավարիա» տեղափոխությունը։
«Կարծում եմ՝ սա մեծ կորուստ է Պրեմիեր լիգայի համար՝ խաղի որակի և անհատականության տեսանկյունից։ Մենք կորցրեցինք մեծ խաղացողի, և ես հուսով եմ, որ նա վայելում է Բունդեսլիգան: Մանեի հեռանալը մեծ կորուստ է նաև «Լիվերպուլի» համար։ Երբ դու կորցնում ես Մանեի նման մեկին, դա կարող է մեծ ազդեցություն ունենալ թիմի վրա»,- Մենդիին մեջբերում է Metro֊ն։