London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 2021-ին տուն է գնել ԱՄՆ-ում, արժեքը՝ 584 հազար դոլար․ «Հետք»

Political

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում, գրում է «Հետքը»:

Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021 թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:

Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13 %-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Բագրատ Բադալյանի՝ 2020 թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:

Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Բարձր պաշտոններում Բագրատ Բադալյանի կարիերան սկսվել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո: 2018թ.-ի հունիսին նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, իսկ մեկ տարի անց՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: 2020թ. փետրվարին նշանակվել է այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, ամիսներ անց՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար:

Բագրատ Բադալյանը 2021թ. օգոստոսին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ երկու ամիս անց՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Պետական պաշտոնյան «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում բաժնեմասը ձեռք է բերել 2020թ.-ի ապրիլի 16-ին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը:

Բագրատ Բադալյանի հայրը՝ Սամվել Բադալյանը, ըստ պետռեգիստրի տվյալների, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ում տնօրենի պաշտոն է զբաղեցրել 2003-2020թթ. ապրիլի 6-ը: Այդ ժամանակահատվածում, որոշ ընդհատումներով, ՍՊԸ-ի փոխտնօրենը եղել է որդին՝ Բագրատ Բադալյանը: Վերջինս փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2007-2010թթ. և 2015-2018թթ.՝ մինչև փոխնախարար նշանակվելը:

Բագրատ Բադալյանին է պատկանում նաև «Դոռզնակ» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում շինարարական ոլորտում:

«Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն՝ պետական գնումներում

Ֆինանսների նախարարության գնումների միասնական կայքէջում՝ armeps.am-ում հրապարակված տվյալների համաձայն՝ 2020թ. ապրիլի 16-ից մինչև նույն տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման, հեղինակային հսկողության և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման հինգ պայմանագիր է կնքել: Պայմանագրերից չորսը կնքվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, իսկ մեկը՝ Վայքի համայնքապետարանի հետ: Նշված հինգ պայմանագրի ընդհանուր գինը կազմել է մոտ 253 մլն 765 հզր դրամ:

2021թ.-ի ընթացքում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի մասնակցությամբ կնքվել է պետական գնման 25 պայմանագիր, որից 23-ը կնքվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մեկը՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի, մյուսը՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի միջև: 25 պայմանագրի ընդհանուր գինը մոտ 603 մլն 540 հազ. դրամ է:

2022թ.-ի հունվարի 1-ից մինչև նույն տարվա հուլիսի 19-ն ընկած ժամանակահատվածում կնքվել է 9 պայմանագիր. բոլորն էլ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ: Պայմանագրերի ընդհանուր գինը կազմել է մոտ 222 մլն 160 հազ. դրամ:

Փաստացի ստացվում է, որ Բագրատ Բադալյանի կողմից 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հզր դրամի պետական գնման պայմանագիր:

Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Բագրատ Բադալյանի ունեցվածքը

Լինելով բարձրաստիճան պաշտոնյա՝ Բագրատ Բադալյանը գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ըստ այդ հայտարարագրի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի 2021թ. եկամուտները կազմել են մոտ 66 մլն 71 հազ. դրամ և 17 հազ. 50 դոլար: Եկամուտներից 52 մլն դրամը ստացել է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ից, որպես փոխառություն:

Որպես կանխիկ գումար Բ. Բադալյանը հայտարարագրել է 40 հազար դոլար, իսկ անկանխիկ գումարի չափը կազմել է 639 հազ. դրամ, 346 հազ. 762 ԱՄՆ դոլար և 15 հազ. 157 եվրո:

Բագրատ Բադալյանն ունի նաև բանկային ավանդներ՝ 300 հզր ԱՄՆ դոլար և 100 հզր եվրո:

Պաշտոնյան հայտարարագրել է ընդամենը երկու տրանսպորտային միջոց՝ 1982թ. արտադրության «Վազ» և «Գազ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք ստացել է որպես ժառանգություն:

Ունի 5 անշարժ գույք՝ 3 բնակելի տարածք, որից մեկը 2021թ.-ին ԱՄՆ-ում գնած տունն է և 2 միավոր հողատարածք՝ Ծաղկաձոր և Գառնի համայնքներում:

Ինչ վերաբերում է պաշտոնյայի ծախսերին, ապա Բագրատ Բադալյանը 2021թ. կատարել է 13 մլն 260 հազար դրամի խոշոր ծախս, որից 7 մլն դրամը հանգստի համար կատարված ծախսերն են, իսկ 6 մլն 260 հազ. դրամը ծախսել է անշարժ գույքի վերանորոգման նպատակով:

2020թ.-ի հայտարարագրի համաձայն՝ Բ. Բադալյանը 2020թ.-ին հորից ստացել է խոշոր չափով ժառանգություն՝ 231 մլն 526 հազ. դրամ, 503 հազ. 863 ԱՄՆ դոլար և 100 հազ. 155 եվրո: Իսկ «Ճաննախագիծ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը կազմել է 143 մլն 176 հազ. դրամ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular