Նիկոլը դատապարտված է գնալ ռեպրեսիաների ու դրանց ծավալը գնալով մեծանալու է
BlogosphereՔաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի բան պետք է ֆիքսենք, որ մեր անելիքները պարզ լինեն։
- Նիկոլը դատապարտված է գնալ ռեպրեսիաների ու դրանց ծավալը գնալով մեծանալու է, ինքն այլ ելք չունի, դա իր համար կյանքի ու մահվան խնդիր է' կորցրեց իշխանությունը, կորցնելու է ամեն ինչ, իսկ իշխանությունը պահելու համար ռեպրեսիաներից զատ այլ գործիք այլեւս չունի։ Սակայն իր հենասյուներն իր նման մահապարտներ չեն, դա էլ իր թույլ կողմն է։
- Քաղաքացիական հասարակություն, իրավապաշտպաններ եւ նման բաներ չունենք, դրանց փուչիկը պայթել է արդեն վաղուց։ Դա էլ վերջնականապես ֆիքսենք։
- Այն վիճակը, որում հիմա հայ ժողովուրդը գտնվում է, դա քաղաքական խնդիր չէ, դա արժեքային ճգնաժամ է ու լուծումը քաղաքական կուսակցությունների ծիրում չի գտնվում, այլ հանրային շարժման դաշտում է, որը արժեքային փոփոխություններ պետք է բերի, դրանք նախորոք ձեւակերպելով։
Սրանք ուղղակի ֆիքսենք, հետագա անելիքների համար»։