Նման դրսևորումը պետք է ունենա իրավական հետևանք․ Մարուքյանը՝ Փափազյանի Հայաստան մուտքի արգելքի մասին
БлогосфераԱրտերկրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ցանկացած անձի դեմ իրականացված հարձակում կամ ոտնձգություն պարտադիր պետք է ունենա իրավական հետևանք, քանի որ արտերկրում ՀՀ դեսպանատների, ՀՀ դրոշակիր մեքենաների վրա հարձակումները, ըստ էության, համարվում են հարձակում Հայաստանի Հանրապետության դեմ։Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ական գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելուն.
«Բնականաբար, միտքը չի վերաբերում քաղաքական, քաղաքացիական անհամաձայնություն արտահայտող խաղաղ ցույցերին կամ ակցիաներին, այլ վերաբերում է հարձակումներին, որոնք քրեորեն հետապնդելի արարքներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած այլ պետությունում»,-հավելել է նա։