Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Մասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի. Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից (տեսանյութ) Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունի Հայաստանի սամբոյի հավաքականի նվաճումները՝ Եվրոպայի առաջնությունում Արքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասին Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան Մեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբան 

Պաշտոնյաներից ովքեր են աչք փակում Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա

Վերլուծական
Հեղափոխությունից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այն պաշտոնյաները, ովքեր չեն կատարի, կամ թերի կկատարեն կառավարության որոշումները անհապաղ կազատվեն զբաղեցրած պաշտոններից: Դրանով իսկ Նիկոլ Փաշինյանը փորձում էր ընդգծել իր քաղաքական թիմի և այսպես կոչված նախկինների տարբերությունը:
 
Սակայն, ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանի թիմում կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր իրենց անգործությամբ, թերի աշխատանքով և ընդունած անհամաչափ որոշումներով սաբոտաժի են ենթարկում կառավարության որոշումների իրագործումը:
 
Դիցուք` տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած կառավարության որոշումը ակնհայտորեն չի համապատասխանում` տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում` եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:
 
Կառավարության ծրագրից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառույցը լրջորեն պատրաստվում է Ամուլսարի հանքի շահագործմանը` բյուջեի հավելյալ եկամուտներ ապահովելու ցանկությունից դրդված։ Սակայն, արի ու տես, որ Վայոց Ձորի մարզպետը բնավ էլ չի շտապում լծվել հանքի բացման լոբբինգին, հակառակը` խոսում է բնապահպանական ռիսկերից և հորդորում սպասել փորձաքննության վերջնական եզրակացությանը։ Եվ սա այն դեպքում, երբ Ջերմուկի ՔՊ-ական ավագանին և Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը արդեն իսկ մեսիջներ են հղել առ այն, որ հանքի շահագործումն այլընտրանք չունի:
 
 
Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյոք՞ բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունը այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:
 
Կառավարության ծրագրի առողջապահություն բաժնում բառացի նշվում է, որ առաջնահերթություն է քաղաքացիների համար որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցումը։ Սակայն, նախարար Ավանեսյանը, կարծես թե, այլ կարծիք ունի այս հարցում, համենայնդեպս այդ մասին են վկայում նրա ընդունած որոշումները` պետպատվերը վերացնելու և չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ։ Թե որքանով են նախարարի որոշումները համահունչ կառավարության ծրագրում սահմանված դրույթների հետ՝ դատեք ինքներդ: Քաղաքացիները, ըստ էության, զրկված են հասանելի բուժում ստանալու հնարավորությունից:
 
Կառավարության որոշումներով ենթադրվում է նաև պետական միջոցների արդյունավետ ծախսի շնորհիվ արդիականացնել կառավարման համակարգը։ Այս թեզի հետ համամիտ չեն հատկապես այն կառույցների ղեկավարները, որոնք 2021-ին ճոխ պարգևավճարներ են բաժանել։ Ամանորի ու սուրբծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել` ընդհանուր 479 հոգու: Եթե հարկերը հանում ենք, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։
 
Կառավարության մի շարք որոշումներ ենթադրում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում և այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածության և ՀՀ շահերի պաշտպանությանը: Այն, թե օրինակ որքան հաջող են մեր պետության շահերը միջազգային կազմակերպություններում պաշտպանում ՔՊ-ականները, գաղտնիք չէ, հատկապես ԵԽԽՎ-ում պարբերաբար ադրբեջանական կողմին հաջողում է անցկացնել հակահայկական բանաձևեր, որոնց դեմն առնել Ռուբեն Ռուբինյանն ու թիմը անկարող են:
 
Կառավարության որոշումներից մյուսը հետևյալն էր: 2017-2022 թվականների ընթացքում ապահովել Հայաստանի և Սփյուռքի միջև համակողմանի կապերի սերտացման և համագործակցության մակարդակի բարձրացումը, համահայկական առաջնահերթությունների հստակեցումը, համահայկական կառույցների, մասնագիտական ընկերակցությունների և Սփյուռքի անհատների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:  Թե ինչ է այս ուղղությամբ արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ դժվար չէ կռահել, թերևս ոչինչ: Այդ մասին են վկայում վերջինիս տապալված այցերը արտերկրում հայկական համայնքներ և լարված հարաբերությունները համայնքային կազմակերպությունների հետ:
 
Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ չի ներելու այն պաշտոնյաներին, ովքեր կփորձեն խաղալ կառավարության անվան հետ կամ ստվեր գցել կառավարության աշխատանքի վրա: Վերը նշված պաշտոնյաները միանշանակ տեղավորվում են այդ ձևակերպման մեջ, քանի որ ի՞նչ են նրանց տապալումները, եթե ոչ ահռելի ստվեր` Նիկոլ Փաշինյանի կաբինետի գործունեության վրա: Ուշագրավ է նաև, որ այն քաղաքացիներին ովքեր կփորձեն չկատարել կառավարության այս կամ այն որոշումը սպասվում է տուգանքի մատերիալ դառնալու ճակատագիրը, մինչդեռ պաշտոնյաները ինչպես տեսնում ենք՝ ջրից չոր են դուրս գալիս...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ես ուզում եմ Հայրենիք և պատիվ ունենալ, չեմ ուզում էս կյանքից նզովված մեկնել․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԹուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել ՊաղեստինըԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՄասնակցում եմ պայքարին, որ այն մի թիզ հողը, որը հայինն է, ոչ մի միլիմետր չտան ուրիշի. Արցախյան ազտամարտի էստոնացի մասնակից (տեսանյութ)Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՍանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԿարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոր նախագահ ունիՀայաստանի սամբոյի հավաքականի նվաճումները՝ Եվրոպայի առաջնությունումԱրքայազն Ուիլյամը խոսել է քաղցկեղից բուժվող Քեյթ Միդլթոնի վիճակի մասինՎաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. ՍրբազանՄեղադրանք է առաջադրվել Ազատ գյուղում դեպքի օրը հերթապահ հանդիսացած, պարտադիր ժամկետային զինծառայողին․ փաստաբանԱշխարհի մեծագույն բեմերը նվաճած Անգլիայի ազգային բալետը պատմական հյուրախաղերով Երևանում է (տեսանյութ)Շիրակցիներ, միացե՛ք․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ազդարարում է Գյումրիում ավտոերթի մասին Մբապեն հեռացել է ՊՍԺ-իցԶորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակերԻսրայելի մշտական ​​ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ կտոր-կտոր է արել ՄԱԿ-ի կանոնադրությունըԼեմկինի ինստիտուտը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու մեջԽոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում«Արարատը» 89 տարեկան էԱլեն Սիմոնյանը ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրելու կարգադրություն է ստորագրել Սա է այն վերաբերմունքը, որին առաջնորդը և մենք՝ հայերս, պետք է արժանացնենք հերոսամորը․ Գոհար Մելոյան (տեսանյութ)Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում Թուրքիան իր երկրում մտադիր է արգելափակել TikTok-ըԱնահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու ԴաբիԿառչում են ամեն մի փրփուրից, բարակ ձողից, որ պահպանեն իրենց աթոռը. Դավիթ Սահակյանցն՝ իշխանության ներկայացուցիչների մասին (տեսանյութ) Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանըՆԳՆ ՓԾ–ն՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասինՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ) Բոլորն այստեղ հանուն են հավաքված, հանուն հայի, հայրենիքի, իրական խաղաղության. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Գլխավոր ասամբլեան ՄԱԿ ԱԽ–ին առաջարկել է քննարկել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունըՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերել Ատելությունով եկել են, թող սիրով վերանան. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը, բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան (տեսանյութ) Եթե մարդիկ իրենց համար հանգիստ կանգնած են՝ ինչո՞ւ պետք է բիրտ ուժ կիրառվի. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)Վաղը ՀՀ-ի տասը վայրերում` Երևանում և մարզերում, անհնազանդության գործողություններ են լինելու, կիրակի՝ հանրահավաք․ Սրբազան (տեսանյութ) Ստանձնե՛ք այս մահապարտությունը. մինչև մյուս ուրբաթ խաղաղ ձևով պիտի խոսե՛ք ՔՊ-ականների հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ)Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սահմանադրությամբ Սրբազանը կարող է ՀՀ-ն ղեկավարել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանն առաջարկեց առաջիկա օրերին սուրճ խմել և զրույցներ վարել ՔՊ-ականների հետ (տեսանյութ) Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, խոստացած որևէ բան չի կատարել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այստեղ ընդհատելու ենք կորուստների շղթան, 7-10 օր է տևելու սա, չենք զլանալու պայքարել․ Գասպարյան (տեսանյութ)Նրանք խլել են մեր ամեն ինչը` տունը, քունը, որդուս. Կարին Տոնոյան (տեսանյութ)Շատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ
Ամենադիտված