Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Հայկական արդարադատության դիպվածաբանությունը (կազուիստիկա)․ Արմեն Այվազյան

Blogosphere

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարզվում է, որ հայկական իրավապահ և հաշտարարական համակարգի տրամաբանության (գուցե նաև օրենսդրության) համաձայն, եթե ապացուցված է, որ որևէ ճանապարհատրանսպորտային պատահարի երեք մասնակիցներից մեղավոր է կոնկրետ մեկը, բայց նա նույնականացված չէ, ապա ավտոմատ կերպով մեղավոր է ճանաչվում մյուս երկուսից մեկնումեկը, թեև քաջ հայտնի է, որ նա մեղավոր չէ։
 
Ահա այս աբսուրդի հետ եմ առերեսվում։ Հունիսի 2-ին Դիմատետրում կատարված գրառում-դիմումիս մեջ տեղեկացրել էի, որ 2021 թ. նոյեմբերի 25-ին իմ մեքենան Մաշտոցի պողոտայում ենթարկվել է վթարի ոստիկանական մեքենայի հանկարծակի հանդիպակաց շարք դուրս գալու և իմ դեմ սլանալու պատճառով։ Ծանր հետևանքներով պատահարից հաջողվել է խուսափել միայն իմ անմիջապես դեպի աջ վերադասավորվելու շնորհիվ։ Սակայն հետագայում այդ ոստիկանական մեքենայի գոյությունն իսկ անտեսվել է և՛ ոստիկանության կազմած արձանագրությունում (բացառությամբ տեղում իմ տված գրավոր ցուցմունքի), այնպես էլ իմ շահերն իբր պաշտպանելու կոչված «Ռոսգոստրախ-Արմենիա»-յի ԱՊՊԱ-յի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid05SPmirQ3uh6Z54TLtz5QrDFUibgg94EsDZn9HaDrES6XsQitLvMdJbbgaEzpqdLol&id=100015837611475)։ Այսինքն՝ հաշվի չի առնվել, որ պատահարին մասնակից են եղել ոչ թե երկու, այլ երեք ավտոմեքենա։
 
Այդուամենայնիվ, իմ հերթական խիստ առարկությունից (25.05.2022) հետո Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նշանակել է նոր փորձաքննություն, որի արդյունքներն առաջին անգամ հիմնվել են իմ պահանջած տեսանյութերի վրա, որոնցից էլ պարզ հետևում է, ըստ օրերս նույն գրասենյակից ստացված գրության, որ «խնդրո առարկա պատահարին մասնակցություն են ունեցել ոչ թե 2, այլ 3 տրանսպորտային միջոց. 3-րդ տրանսպորտային միջոցը արտաքուստ նման է Պարեկային ծառայության՝ «SKODA» մակնիշի հատուկ կահավորված տրանսպորտային միջոցին»։
 
Ըստ նույն եզրակացության,
««SKODA» մակնիշի անհայտ հ/հ ոստիկանական ավտոմոբիլի վարորդը, կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացված լինելու և հատուկ ձայնային ազդանշանը միացված չլինելու պարագաներում կենտրոնական բաժանարար զույգ հոծ գծանշումը հատելիս և հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս մուտք գործելիս նախապես չհամոզվելով, որ ապահովված է երթևեկության անվտանգությունը, թույլ է տվել ՃԵԿ-ի 26-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը»։
Վերջապես կատարվում է արդար եզրակացություն. «ՊԱՏԱՀԱՐԻ առաջացման մեջ մեղավոր է անհայտ (այն է՝ ոստիկանական պարեկային- Ա.Ա.) ավտոմեքենայի վարորդը»։
 
Թվում է, թե արդարությունը վերջապես հաղթեց։ Բայց այդպես չէ։ Այս ամենին հետևում է վերը նշված դիպվածային անհեթեթությունը։ Հաշտարարը 21.06.2022 թ.-ին երկու առանձին գրություններով դիմել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին և ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Եգոր Կարապետյանին՝ «խնդրելով հայտնել 25.11.2021թ.-ին՝ ժամը 21:50-ին, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պատահարին մասնակից «SKODA» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը, ինչպես նաև տեղեկատվություն առ այն, թե «SKODA» մակնիշի ոստիկանական ծառայության մեքենաները որ ապահովագրական ընկերությունում են ապահովագրված»։
Սակայն Հաշտարարի այս հարցմանը պատասխաններ չեն ստացվել։
 
Եվ կայացվում է հանճարեղ որոշում՝ քանի որ պատահարի (Հաշտարարի նշանակած վերջնական եզրակացության համաձայն) մեղավոր ոստիկանական ավտոմեքենան նույնականացված չէ, ապա մեղավոր դարձյալ ճանաչվում եմ ես։
 
Ինչ է սա, եթե ոչ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ ԵՎ ՆՈՆՍԵՆՍ։
 
Պատկերացնենք արդարադատության տեսակետից նույնանման մի իրավիճակ։ Սպանության մեջ կասկածվում են երեք անձ։
Տեսանյութերը հստակ արձանագրում են, որ հանցագործությունը կատարել է նրանցից մեկը, ով դեռևս նույնականացված չէ, այլ կերպ ասած՝ նրա ով լինելը դեռևս ճշտված չէ։
 
Եվ ի՞նչ պետք է անեն այդ դեպքում իրավապահները։ Ըստ վերը ներկայացված տրամաբանության՝ նրանք պետք է մարդասպան հայտարարեն մյուս երկու կասկածյալներից մեկին, թեև տեսանյութերով ապացուցվում է, որ նա մեղավոր չէ և հանցագործությունը կատարել է երրորդ չնույնականացված անձը։
 
Ահա այսպիսի հետաքրքիր իրավիճակ է՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ։ Եթե ընկերներիս մեջ կան փաստաբաններ, ովքեր ցանկություն կհայտնեն դատարանում ստանձնել այս գործի շարունակությունը, կուզենայի լսել նրանց կարծիքը՝ կամ այս գրառման մեկնաբանություններում կամ անձնական փոստով»,-գրել է նա։
 
 

Հ.Գ.

ՀԱՐՑ 1. Ինչու՞ «Ռոսգոստրախ-Արմենիա»-յի ԱՊՊԱ-ն մատը մատին չի խփում, որպեսզի պաշտպանի իր հաճախորդի շահերն այն դեպքում, երբ տեսանյութերով արդեն ապացուցվել է նրա անմեղությունը։

 

ՀԱՐՑ 2. Ինչպե՞ս է հնարավոր, որ նկարահանող սարքերը չեն տեսնում պարեկային ավտոմեքենայի տարբեր կողմերում մեծ թվանշաններով նկարված համարները, իսկ սովորական մեքենաների փոքր համարները շատ լավ էլ տեսնում են։

 

ՀԱՐՑ 3. Ինչու՞ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը և ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Եգոր Կարապետյանը չեն պատասխանում Հաշտարարի գրասենյակի հարցումներին։ Ինչու՞ նրանք չեն փորձում շտկել իրենց ենթակա ոստիկանների պատճառով տեղի ունեցած պատահարի հետևանքները և պաշտպանել օրինականությունն ու արդարությունը։

 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular