Կիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել 

Հայկական արդարադատության դիպվածաբանությունը (կազուիստիկա)․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պարզվում է, որ հայկական իրավապահ և հաշտարարական համակարգի տրամաբանության (գուցե նաև օրենսդրության) համաձայն, եթե ապացուցված է, որ որևէ ճանապարհատրանսպորտային պատահարի երեք մասնակիցներից մեղավոր է կոնկրետ մեկը, բայց նա նույնականացված չէ, ապա ավտոմատ կերպով մեղավոր է ճանաչվում մյուս երկուսից մեկնումեկը, թեև քաջ հայտնի է, որ նա մեղավոր չէ։
 
Ահա այս աբսուրդի հետ եմ առերեսվում։ Հունիսի 2-ին Դիմատետրում կատարված գրառում-դիմումիս մեջ տեղեկացրել էի, որ 2021 թ. նոյեմբերի 25-ին իմ մեքենան Մաշտոցի պողոտայում ենթարկվել է վթարի ոստիկանական մեքենայի հանկարծակի հանդիպակաց շարք դուրս գալու և իմ դեմ սլանալու պատճառով։ Ծանր հետևանքներով պատահարից հաջողվել է խուսափել միայն իմ անմիջապես դեպի աջ վերադասավորվելու շնորհիվ։ Սակայն հետագայում այդ ոստիկանական մեքենայի գոյությունն իսկ անտեսվել է և՛ ոստիկանության կազմած արձանագրությունում (բացառությամբ տեղում իմ տված գրավոր ցուցմունքի), այնպես էլ իմ շահերն իբր պաշտպանելու կոչված «Ռոսգոստրախ-Արմենիա»-յի ԱՊՊԱ-յի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից (https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid05SPmirQ3uh6Z54TLtz5QrDFUibgg94EsDZn9HaDrES6XsQitLvMdJbbgaEzpqdLol&id=100015837611475)։ Այսինքն՝ հաշվի չի առնվել, որ պատահարին մասնակից են եղել ոչ թե երկու, այլ երեք ավտոմեքենա։
 
Այդուամենայնիվ, իմ հերթական խիստ առարկությունից (25.05.2022) հետո Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը նշանակել է նոր փորձաքննություն, որի արդյունքներն առաջին անգամ հիմնվել են իմ պահանջած տեսանյութերի վրա, որոնցից էլ պարզ հետևում է, ըստ օրերս նույն գրասենյակից ստացված գրության, որ «խնդրո առարկա պատահարին մասնակցություն են ունեցել ոչ թե 2, այլ 3 տրանսպորտային միջոց. 3-րդ տրանսպորտային միջոցը արտաքուստ նման է Պարեկային ծառայության՝ «SKODA» մակնիշի հատուկ կահավորված տրանսպորտային միջոցին»։
 
Ըստ նույն եզրակացության,
««SKODA» մակնիշի անհայտ հ/հ ոստիկանական ավտոմոբիլի վարորդը, կապույտ և կարմիր առկայծող փարոսիկները միացված լինելու և հատուկ ձայնային ազդանշանը միացված չլինելու պարագաներում կենտրոնական բաժանարար զույգ հոծ գծանշումը հատելիս և հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս մուտք գործելիս նախապես չհամոզվելով, որ ապահովված է երթևեկության անվտանգությունը, թույլ է տվել ՃԵԿ-ի 26-րդ կետի պահանջներին հակասող գործողություն, դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը»։
Վերջապես կատարվում է արդար եզրակացություն. «ՊԱՏԱՀԱՐԻ առաջացման մեջ մեղավոր է անհայտ (այն է՝ ոստիկանական պարեկային- Ա.Ա.) ավտոմեքենայի վարորդը»։
 
Թվում է, թե արդարությունը վերջապես հաղթեց։ Բայց այդպես չէ։ Այս ամենին հետևում է վերը նշված դիպվածային անհեթեթությունը։ Հաշտարարը 21.06.2022 թ.-ին երկու առանձին գրություններով դիմել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանին և ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Եգոր Կարապետյանին՝ «խնդրելով հայտնել 25.11.2021թ.-ին՝ ժամը 21:50-ին, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած պատահարին մասնակից «SKODA» մակնիշի ավտոմեքենայի համարանիշը, ինչպես նաև տեղեկատվություն առ այն, թե «SKODA» մակնիշի ոստիկանական ծառայության մեքենաները որ ապահովագրական ընկերությունում են ապահովագրված»։
Սակայն Հաշտարարի այս հարցմանը պատասխաններ չեն ստացվել։
 
Եվ կայացվում է հանճարեղ որոշում՝ քանի որ պատահարի (Հաշտարարի նշանակած վերջնական եզրակացության համաձայն) մեղավոր ոստիկանական ավտոմեքենան նույնականացված չէ, ապա մեղավոր դարձյալ ճանաչվում եմ ես։
 
Ինչ է սա, եթե ոչ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ ԵՎ ՆՈՆՍԵՆՍ։
 
Պատկերացնենք արդարադատության տեսակետից նույնանման մի իրավիճակ։ Սպանության մեջ կասկածվում են երեք անձ։
Տեսանյութերը հստակ արձանագրում են, որ հանցագործությունը կատարել է նրանցից մեկը, ով դեռևս նույնականացված չէ, այլ կերպ ասած՝ նրա ով լինելը դեռևս ճշտված չէ։
 
Եվ ի՞նչ պետք է անեն այդ դեպքում իրավապահները։ Ըստ վերը ներկայացված տրամաբանության՝ նրանք պետք է մարդասպան հայտարարեն մյուս երկու կասկածյալներից մեկին, թեև տեսանյութերով ապացուցվում է, որ նա մեղավոր չէ և հանցագործությունը կատարել է երրորդ չնույնականացված անձը։
 
Ահա այսպիսի հետաքրքիր իրավիճակ է՝ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ։ Եթե ընկերներիս մեջ կան փաստաբաններ, ովքեր ցանկություն կհայտնեն դատարանում ստանձնել այս գործի շարունակությունը, կուզենայի լսել նրանց կարծիքը՝ կամ այս գրառման մեկնաբանություններում կամ անձնական փոստով»,-գրել է նա։
 
 

Հ.Գ.

ՀԱՐՑ 1. Ինչու՞ «Ռոսգոստրախ-Արմենիա»-յի ԱՊՊԱ-ն մատը մատին չի խփում, որպեսզի պաշտպանի իր հաճախորդի շահերն այն դեպքում, երբ տեսանյութերով արդեն ապացուցվել է նրա անմեղությունը։

 

ՀԱՐՑ 2. Ինչպե՞ս է հնարավոր, որ նկարահանող սարքերը չեն տեսնում պարեկային ավտոմեքենայի տարբեր կողմերում մեծ թվանշաններով նկարված համարները, իսկ սովորական մեքենաների փոքր համարները շատ լավ էլ տեսնում են։

 

ՀԱՐՑ 3. Ինչու՞ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը և ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ Եգոր Կարապետյանը չեն պատասխանում Հաշտարարի գրասենյակի հարցումներին։ Ինչու՞ նրանք չեն փորձում շտկել իրենց ենթակա ոստիկանների պատճառով տեղի ունեցած պատահարի հետևանքները և պաշտպանել օրինականությունն ու արդարությունը։

 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վահագն Խաչատուրյանն ընդունել է նախարար Նարեկ ՄկրտչյանինԿիրանցը միասին դարձնենք Հայաստանի պարտվողական, հանձնվողական քաղաքականությանը վերջ տալու սկզբնակետը. Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Հայաստանի լինելիության հարցն է որոշվում. ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին․ վարչապետ (տեսանյութ) Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանԳյուղը փակուղու մեջ կհայտնվի, ամեն օր գնալու՞ ենք սահմանապահի մոտ ստուգման, որ էրեխուն հաց առնենքԱյսօր երեկոյան տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայիՄոսկվայում ցուցադրել են ռազմավարը՝ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի զինտեխնիկան (լուսանկարներ)Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակումԹուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, մենք պիտի մեր հայրենիքը պահենք ու խափանենք հող տալու գործընթացը (տեսանյութ)Արցախից հայ բնակչության գաղթը Հայոց ցեղասպանության տարր է. ԶատուլինՄհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքըԱրցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց. պահանջում են Փաշինյանի հրաժարականը ««Ժողովուրդ, դուք 3 մլն վարչապետ եք», վստահ եմ, չհավատացիք այս խոսքերին, հավատացե՛ք անմահությանը» (տեսանյութ)Երկրի ղեկավարը գոյություն չունի էս երկրում ով իր սեփական ժողովրդին մատնել է տեռորի (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհըՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)
Ամենադիտված