Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ) Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) 

Աշխատանքի բուռն իմիտացիա. ՔՊ-ականները շարունակում են «թիթեռ նկարել»

Վերլուծական
Այն, որ հեղափոխական պաշտոնյաները Նոր Հայաստանում մեծամասամբ զբաղվում են աշխատանքի բուռն իմիտիացիայով, թերևս գաղտնիք չէ: Շատ դեպքերում ականատես ենք լինում իրականում զավեշտալի մի պատկերի, երբ ոլորտում կուտակված բազմաթիվ խնդիրները լուծելու փոխարեն ՔՊ-ական պաշտոնյաները ձեռնամուխ են լինում շոուների և ցուցադրական քայլերի, որոնք բնականաբար որևէ ազդեցություն չեն թողնում ոլորտի և հասարակության կյանքի որակի բարելավման վրա:
 
Դիցուք՝ շաբաթներ առաջ շատերը տեքստային հաղորդագրություն էին ստացել Պետական եկամուտների կոմիտեից, որով այս գերատեսչությունը շնորհավորում էր Հարկ վճարողի օրվա առթիվ ու հավելում. «Վճարելով հարկերը՝ Դուք նպաստում եք պետության առաջընթացին»:Այս հաղորդագրությունը ամբողջ օրվա ընթացքում սոցցանցերում դարձել էր օգտատերերի ծաղրի առարկա: Շատերի արձագանքը լակոնիկ էր՝ «մնում է՝ դուք նպաստեք», ոմանք սարկազմով նշել էին, թե «կարևորն» այն է, որ իշխանավորները ճոխ աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, թանկարժեք մեքենաներ գնեն և այլն: Քիչ չէին նրանք, ովքեր նշում էին, որ առկա տնտեսական ծանր վիճակում, փոխանակ գործով զբաղվելու, ՊԵԿ-ը պարզապես «թիթեռ է նկարում»:
 
Անահիտ Ավանեսյանի հուժկու և թիրախային ռեֆորմների մասին բազմիցս է ասվել և գրվել։ Նա այն պաշտոնյան է, ով առողջապահության ոլորտի բազմաթից և օրեցոր խորացող խնդիրները թողնելով մի կողմ, զբաղված է սրճարաններում սեղաններին դրված աղի դեմ պայքարելով։ Մի դեպքում, երբ լրջագույն խնդիրներ կան օրինակ` պետպատվերի մասով, իսկ քաղցկեղից մահացության դեպքերը բավական մեծ դինամիկայով աճ են արձանագրում։
 
Թիթեռ է նկարում նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Բարկացող տղան այժմ էլ որոշել է որ երևանցիները պետք է շուտ արթնանան և այսուհետ ժամը 07:00-ին բոլոր վարչական շրջաններում թաղապետարանների ժամացույցների աքլորականչի ենք ականատես լինելու։ Հրաչյա Սարգսյանը թերևս մոռացել է, որ այդ նույն երևանցիները և քաղաքի հյուրերը ահազանգում են` Երևանը աղբի մեջ կորած է, ինչը +40 աստիճանի դեպքում դառնում է խոլերայի օջախ։ Չի լուծվել տրանսպորտային նոր ցանցի խնդիրը, մարդիկ շարունակում են աշխատանքի գնալուց և վերադառնալիս կանգառներում մի քանի ժամ անհրաժեշտ համարի երթուղայինին սպասել։
 
Մեր երկիրը շատ ծանր օրեր է ապրում, Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին խնդիրներն ավելի են խորանում ու բարդանում, սակայն իշխանություններն իրենց այնպես են պահում, որ տպավորություն է ստեղծվում, թե առանձնահատուկ ոչինչ չկա, ամեն ինչ իր հունով գնում է: Օրինակ՝ կառավարության նիստերի ժամանակ Փաշինյանը այնպիսի մանր ու անկարևոր հարցերի վրա է կենտրոնանում, ինչպես օրինակ՝ թաքնված գովազդներն ու ճանապարհներին խաչեր տեղադրելու հարցերը, որ թվում է, թե մեզ համար անդարդ Լյուքսեմբուրգում ենք ապրում։
 
Հայաստանի՝ վերջերս ընտրված ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը բավական ակտիվ է, այլ հարց է, որ նրա ակտիվությունը հաճախ այնքան էլ կապված չէ իր աշխատանքից բխող բուն պարտականությունների հետ: Դիցուք՝ կառույցի Ֆեյսբուքյան էջում տեղադրված է նորություն, որ հուլիսի 6-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկա է գտնվել և բացման խոսքով հանդես է եկել Եվրասիայի միջազգային համալսարանում տեղի ունեցած ERASMUS+ ԺԱՆ ՄՈՆԵ «ԵՄ, Անվտանգություն և հիմնարար իրավունքներ» մոդուլի բացման հանդիսավոր արարողությանը։ Ի՞նչ կապ ունի այս միջոցառման և քննարկվող թեմայի հետ ՄԻՊ-ը՝ բարդ է ասել: Փոխարենը` տիկինը չի շտապում իր կարծիքը արտահայտել Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների, բանտերում տեղի ունեցող խոշտանգումների, ուժայինների անհամաչափ գործողությունների մասին։
 
Վահան Քերոբյանն էլ իր հերթին չի ցանկանում հետ մնալ: Վերջին ամիսներին նա կրկին փայլել է իր նոր, դեռևս աշխարհին անհայտ տնտեսական բանաձևերով` հայտարարելով, որ Երևանում հունվարի երեքին երեկոյան ժամերին արձանագրված խցանումը խոսում է տնտեսական ակտիվության մասին: Ինչ խոսք, այս պնդման հետ դժվար է վիճել, քանի որ ընդհանրապես դժվար է վիճել աբսուրդային և իրականության հետ որևէ աղերս չունեցող պնդման հետ: Միևնույն ժամանակ, փաստենք, որ նման փայլատակումներ Քերոբյանի մոտ վերջին շրջանում հաճախ են լինում, նա, կարծես, բացահայտել է տնտեսության իր մոդելը, իհարկե, հիմնականում իրականությունից կտրված: Դիցուք` էկոնոմիկայի նախարարը հայտարարում էր, որ գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում, քան մեկ տարի առաջ: Թե որն է այս տնտեսական բանաձևի հիմքն ու տրամաբանությունը՝ դժվար է կռահել, սակայն հավատանք, եթե նման պնդում անում է ոլորտի ղեկավարը: Քերոբյանը նաև հայտարարում էր, որ Շվեյցարիան զարգացած տնտեսություն ունի, որովհետև վերջին 600 տարվա մեջ չի պատերազմել: Մի քանի ամիս գյուղացիներին այթի ոլորտ ուղարկող Քերոբյանը այժմ էլ որոշել է նախագծեր մշակել՝ օգնելու գյուղացիներին մշակելու իրենց հողերը, քանի որ դրան այլընտրանք չկա: Իսկ ովքե՞ր են այդ նախագծի շահառուները լինելու, երբ բոլորը արդեն այթիում են՝ հարց է:
 
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նույնպես հույժ կարևոր հարցերի լուծմամբ է զբաղված, այն է` համայնքներում գրատնակներ տեղադրելով և գենդերային հիմնահարցեր քննարկելով։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ Լոռու մարզում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնցից կարող ենք առանձնացնել ոռոգման հիմնախնդիրը: Մարզի գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիները մշտապես բարձրացնում են այս հարցը, սակայն ապարդյուն: Գենդերային հարցեր լուծելը մարզպետի համար թերևս ավելի օրակարգային է:
 
Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ական պաշտոնյաների մոտ ավանդույթ կամ եթե կուզեք՝ յուրահատուկ ձեռագիր է դարձել թիթեռ նկարելը, որն էլ նրանք հրամցնում են հասարակության իբրև իրականացված ռազմավարական և դարակազմիկ ծրագրեր ու փոփոխություններ...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի ԱդրբեջանինՓաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազԱԱԾ ենք ուղարկել փաստաթղթեր, որ վարույթ հարուցել-չհարուցելու հարցը քննարկվի. Վարդապետյան (տեսանյութ) Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Ամենադիտված