Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

ՔՊ-ական համայնքապետերի կեղծ խոստումներն ու իրականությունը

Analytical
Ամիսներ առաջ ՀՀ մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող ՔՊ-ին մեծ դժվարությամբ, սակայն հաջողվեց իր ձեռքը վերցնել մի շարք համայնքների կառավարումը։ Թվում էր, թե այս համայնքներ նոր հեղափոխական շունչ կգա, համենայնդեպս այդպես էին խոստանում ՔՊ-ական թեկնածուները քարոզարշավի ընթացքում։ Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ նրանք այս մեկ-երկու ամսվա մեջ մոռացել են հանրությանը տված խոստումները։ Դրանցից մեկն էլ համայնքներում առկա բնապահպանական խնդիրների լուծումն էր, բայց, արի ու տես, որ պաշտոնները ստանձնելուց անմիջապես հետո նոր համայնքապետերը ձեռնամուխ եղան իրենց համայնքներում հանքերի շահագործման «դաբրոներ» տալուն։
 
Դիցուք՝ «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է շահագործել Սիսիանի բազալտի հանքավայրը. «Ֆանտոմ գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.-ին։ Միակ հիմնադիրն ու մասնակիցը Արմեն Բադալյանն է։ Վերջինս ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված, նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանի եղբորորդին է։ Վոլոդյա Բադալյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է։ Դե իսկ Սիսիանի նորընտիր համայնքապետը ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանն է։
 
Դեկտեմբերի սկզբին Ջերմուկ խոշորացված համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում Ջերմուկի քաղաքապետ ընտրվեց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին` Վահագն Արսենյանը։ Վերջինիս համայնքապետ էին նշանակել դեռևս մինչ ընտրությունները, և նա ժամանակ է ունեցել շատ ավելի հիմնավոր պատրաստվելու քարոզարշավին, հատկապես՝ ճոխ խոստումներ շռայլելու մասով։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե ՔՊ-ն, թե ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: Այսօր տեսնում ենք, որ թույլ են տալիս, առնվազն՝ չեն խոչընդոտում Ամուլսարի հանքի վերաբացմանը, այն էլ նույնիսկ նման կարևորության հարցը առանց հանրային քննարկման դնելու: Փոխարենը` հանրային քննարկման է դրվում դիցուք՝ պուրակի բարեկարգման ծրագիրը:
 
Օրերս տեղեկություն տարածվեց, որ 2020 թվականի հունվարի 9-ին, գրանցվել է մի նոր ընկերություն՝ «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ն, որը հասցրել է մի քանի օրվա ընթացքում դիմել Վայքի և Զառիթափի համայնքապետարաններ՝ Ազատեկի ոսկու-բազմամետաղային հանքի՝ ստորերկրյա եղանակով շահագործման նախագծի հայտով հանրային լսումներ կազմակերպելու համար։ Կարճ ժամանակում հայտնի է դառնում, որ լսումներ կանցկացվեն միայն Զառիթափում, իսկ Վայք համայնքում, որի վարչական տարածքում է Ազատեկը՝ լսումներ չեն լինի։ Ամեն դեպքում, այդ մասին տեղեկությունները Վայքի համայնքապետարանի կայքում բացակայում են։ Նորահայտ «Վայկ Ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատերերը խաչվում են Արամ Օսիկյանի անվան հետ, ով Հայաստանի տարբեր տարածքներում ընդերքօգտագործման կամ երկրաբանական ուսումնասիրությունների լիցենզիաներ ստացած մի շարք ընկերությունների հիմնադիրներից է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի մերձավոր անձ է և նախկինում նաև ղեկավարել է Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ընկերությունները. նրանց կապերի մասին ԶԼՄ-ներում բազմաթիվ հրապարակումներ կան: Իսկ ահա նորաստեղծ «Վայկ-ինվեստ» ընկերության համասեփականատերերից մեկը գրանցված է Արամ Օսիկյանի դստեր բնակության հասցեում։ Վայքի համայնքապետը ՔՊ-ական Մխիթար Մաթևոսյանն է։
 
Այն բանից հետո, երբ Սպիտակ համայնքում ընտրությունների արդյունքում հաղթանակ տարավ ՔՊ թեկնածուն, նոր հանքի մասին տեղեկությունները չուշացան։ Համայնքապետարանի օրակարգում է կանադական «Ֆրեմոնտ Գոլդ» հանրային ընկերության հետ փոխկապակցված ընկերություն հանդիսացող «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) հանքերևակման 2022-2025 թվականներին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկումը։
 
 Ծազկաձորում ձայների 70%-ով համայնքապետ էր ընտրվել ՔՊ-ական Նարեկ Հարությունյանը։ Վերջինս, հետ չմնալով ՔՊ-ական համայնքապետերի մոտ ընդունված ավանդույթից, խոստացել էր համայնքը վերածել զբոսաշրջության կենտրոնի, վերակառուցել ենթակառուցվածքները և ոչ ավել ոչ պակաս պատմական նոր ժամանակաշրջան բացել Ծաղկաձորի համար։ Ուշագրավը այնքան տված ճոխ խոստումները չեն, որքան հանգամանքը, որ ընտրվելուց հետո Նարեկ Հարությունյանը բառացիորեն կորավ հրապարակային քաղաքական կյանքից։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը կիսվում է կառավարության գրառումներով, իսկ իր կողմից բնակիչներին հրավիրում է հավաքվել քաղաքի հրապարակում և վայելել ձմեռը։ Հարությունյանի անձնական ֆեյսբուքյան էջում ևս ոչ մի խոսք չկա վերջինիս բուռն գործունեության մասին, երկու տրաֆարետային շնորհավորական տեքստեր և վերջ։
 
Ինչպես տեսնում ենք՝ ակնհայտ է, որ ՔՊ-ական համայնքապետերը, ովքեր ընդամենը վեց ամիս առաջ են ստանձնել պաշտոնները, արդեն իսկ հասցրել են աչքի ընկնել նախընտրական խոստումները մոռանալով, ավելին՝ տեղ-տեղ նաև դրանց հակառակ քայլեր իրականացնելով...
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex
Most Popular