Արարատի մարզում BMW-ն մխրճվել է 2 բեռնատարների մեջ․ BMW-ի վարորդը տեղում մահացել է
Արտակարգ ՊատահարԱրարատի մարզում այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, Այնթափ գյուղի վարչական տարածքում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է ճանապարհին կայանված 2 բեռնատարների մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են բեռնատար ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։