Ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ. ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել
VideoՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է, թե ե՞րբ է աշխատողին տրվում հանգստի ժամանակ և ի՞նչ տևողությամբ:
ՄԻՊ-ի տեսանյութում նշվում է, որ ՄԻՊ-ին հասցեագրվող դիմումները վկայում են, որ աշխատողին հաճախ չի տրամադրվում օրենքով սահմանված չափով հանգստի ժամանակ: Իսկ աշխտանքային օրենսգիրքը հստակ սահմանում է. «Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու եւ սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավել եւ կես ժամից ոչ պակաս տեւողությամբ ընդմիջում:
Առավել մանրամասն տեսանյութում: