Արարատի մարզում 36-ամյա վարորդը Citroen-ով կոտրել է էլեկտրասյունը․ մի քանի փողոց հոսանքազրկվել է
Чрезвычайный случайԱյսօր՝ օգոսոտսի 2-ին, ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մհեր Կարապետյանը իր վարած Citroen մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և փայտե էլեկտասյանը, կոտրել այն և հայտնվել բնակչի հողամասում։ Այս մասին գում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։