«Օգոստոսն եկավ ու փախա քաղաքից դուրս»․ Դիանա Մալենկո (լուսանկար)
ФотографииԴերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Դիանան կրում է սպորտային բլուզ, որը համադրել է շորտի հետ։ Նրա մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Օգոստոսն եկավ ու փախա քաղաքից դուրս», - հրապարակմանը կից գրել է նա, ապա հետեւորդների հետ կիսվել է խորհուրդներով։