Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

Չալաբյանը մեղադրում էր Փաշինյանին բանակը հետևողականորեն կազմալուծելու մեջ. փաստաբանական խումբ

Право

Հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մեղադրում էր Փաշինյանին բանակը հետևողականորեն կազմալուծելու ու ՀՀ քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել նրա փաստաբանական խումբը:

Հայտարարությունում ասվում է. «Երեկ` ս.թ. օգոստոսի 3-ին, մինչև ուշ երեկո տևած նախնական դատակսումների ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ևս 3 ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին: «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը կիրառվեց հենց դատարանի դահլիճում: Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին հանցակազմի բացակայությամբ շինծու քրեական գործով, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել` դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու արդյունքում։

«Այս որոշումն աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում, թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից, և ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չի շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիր, և արդար հասարակարգ բոլորիս համար: Մեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալու, մինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներին, որոնք այս օրերին գտնվեցին մեր կողքին, և իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբ, ուժ և վճռականություն տվեցին մեզ շարունակելու մեր պայքարը»,- իր պաշտոնական էջում մինչև կալանավորումը վերջին գրառումն է կատարել Ավետիք Չալաբյանը:

Դատալսման ընթացքում հանրային մեղադրողը միջնորդեօ էր Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը, որը, ըստ նրա, ամբողջությամբ ի զորու էր ապահովելու Չալաբյանի պատշաճ վարքագիծը և որ տվյալ պարագայում կալանավորման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ Չալաբյանի պաշտպանները  նախ առաջարկել էին ընդհանրապես ոչ մի խափանման միջոց չկիրառել, քանի որ բացակայում են դրա կիրառման քրեադատավարական հիմքերը, իսկ ամեն դեպքում խափանման միջոց կիրառելու պարագայում, առաջարկել էին դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համակցված, այսինքն՝ մի քանի  խափանման միջոցների` գրավի և երաշխավորության համատեղ կիրառման հնարավորությունը: Չալաբյանի համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ, այդ թվում նաև նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հայ ասպետ» դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Վերադարձ Հայաստան»  հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը և այլք, ովքեր ներկա էին դատական նիստին:

Հատկանշական է, որ Չալաբյանի պաշտպաններն առհասարակ միջնորդում էին կարճել գործը` հիմք ընդունելով այն փաստը, որ գործի հիմքը հանդիսացող նյութը հրապարակվել է կեղծ լրատվամիջոց որակված հարթակում, որը փոխկապակցված է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Նշյալ դատողությանը հանրային ստուգված հարթակում տեղ գտած հետաքննական հոդվածի հիման վրա է կատարվում:

«Նախաքննական մարմինը հանցավոր անգործություն է ցուցաբերել և որևէ էական գործողություն չի իրականացրել, որ այդ ձայնագրությունը գտնի, նույնիսկ ծանուցագիր է ուղարկել կայքի տնօրենին, կայքի տնօրենը չի ներկայացել հարցաքննության, և նախաքննական մարմինը փակել է վարույթը։ Հետաքրքրիր է, եթե դուք ծանուցագիր եք ուղարկում, ապա ենթադրում եք, որ այդ տեղեկատվությունը կարևոր է, չէ՞: Եթե այդ տեղեկատվությունը կարևոր է, ինչու՞ քայլեր չեք ձեռնարկում այդ տեղեկատվությունը ստանալու համար: Ես կասեմ`շատ պարզ պատճառով: Հարգելի հանրային մեղադրողը հայտարարեց, որ այս գործը քաղաքական ենթատեքստ չունի, որովհետև պարզ էր դառնալու, թե որտեղ եք սարքել  այդ ֆաբրիկացիան, պարզ էր դառնալու` ինչ նպատակով: Ավելին ասեմ, գնալու էր հասներ մինչև  պատվիրատուին, իսկ մենք գիտենք, թե որտեղ է պատվիրատուն։ Պատվիրատուն նստած է վարչապետի աթոռին ու նա իրեն ենթակա տարբեր այդպիսի կայքերի միջոցով  ֆաբրիկացիաներ է սարքում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ»,-դատարանում իր խոսում ասաց Ավետիք Չալաբյանը, ով երկուսուկես ամիս անազատության մեջ գտնվելուց առողջության վատթարացում է արձանագրել, ստացել է հիպերտենզիա 3-րդ աստիճանի ախտորոշում և նշանակվել է սրտաբանի վերահսկողությամբ ամբուլատոր բուժման:

«Ես չեմ վախենում կալանավորումից։ Ես ուրիշ բանի վրա եմ զարմանում: Ինչու եք կալանավորում  ևս 3 ամիս ժամկետով։ Ցմահ տվեք, բերանս էլ կապար լցրեք, որ մեռնեմ։  Դուք էլ հետո կգնաք, կասեք` հարգելի այսինչ, Ձեր խնդիրը կատարված է»,- իր ելույթում ասաց Ավետիք Չալաբյանը, ապա հավելեց,- «Դուք Ձեզ օրենքից վեր եք դասում, բայց օրենքը դա թույլ չի տալիս։ Վաղ թե ուշ այս երկրում օրենքը վերականգվելու է, իմ պայքարը նաև դրա համար է, որպեսզի այս երկրում օրենքը  վերականգնվի, որպեսզի այս դատալսումները օրենքով տեղի ունենան, օրենքի տառին և ոգուն համապատասխան: Դուք հիշեք, օրենքը վերականգնվելու է, և այսօրվանից սպասեք այդ օրվան: Օրենքը Ձեր հետևից գալու է»։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը, ով Հայաստանում մասնակցել ու ներդրում է կատարել ռազմարդյունաբերության և պաշտպանական համակարգերի ներդրման նախագծերում և 2020թ. նոյեմբերից հրապարակավ քննադատում է Նիկոլ Փաշինյանին` բանակը հետևողականորեն կազմալուծելու ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պաշտպանությունից զրկելու հանցավորության համար:  Նրա հանրային ելույթներից առանձնացված են պաշտպանական համակարգին վերաբերող խոսքեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное