Նիկի Մինաժի հորը սպանած տղամարդը 1 տարվա ազատազրկման է դատապարտվել
ФотографииՆիկի Մինաժի հորը սպանած տղամարդը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Չարլզ Պոլևիչն իրեն մեղավոր է ճանաչել ևս երկու մեղադրանքով՝ դեպքի վայրից փախչելու և ապացույցները կեղծելու մեջ: Բացի այդ՝ նրա վարորդական իրավունքը կկասեցվի 6 ամսով, և նա կվճարի 5000 դոլար տուգանք։ Պոլևիչին սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում, սակայն դատավորը որոշում է կայացրել տղամարդուն մեկ տարով զրկել ազատությունից։
Նիկի Մինաժի հայրը մահացել է 64 տարեկան հասակում, երբ 2021 թվականի փետրվարին Լոնգ Այլենդում քայլելիս՝ մեքենան վրաերթի է ենթարկվել նրան: Նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և ստացած վնասվածքներից մահացել։ Վթարի վայրից վարորդը փախել է և փորձել է ավտոմեքենան թաքցնել իր տան ավտոտնակում։