Comedy Woman-ի դերասանուհին ցույց է տվել՝ իրականում ինչ տեսք ունեն մայրերը ծննդաբերությունից հետո
PhotosComedy Woman-ի աստղ Նատալյա Մեդվեդևան ցուցադրել է, թե իրականում ինչպպիսի տեսք ունեն մայրերը ծննդաբերությունից հետո։ Նա սոցցանցերում ֆոտոկոլաժ է հրապարակել՝ ընդգծելով սպասելիքների ու իրականության անհամապատասխանությունը։ Դերասանուհին երրորդ երեխային լուսյ աշխարհ է բերել հուլիսին։
«Ամեն դեպքում, սկզբում բոլոր մայրերը նման են աջ կողմի լուսանկարին։ Դե, կամ 90%֊ը։ Խոշտանգված։ Եվ մի հավատացեք լուսանկարներին ու գրառումներին, որտեղ այդ բոլոր փերիներն են՝ իրենց մազերի վրա՝ ակնոցներով ու գրքով, իսկ երեխան օրորոցում է՝ տիկնիկի պես հանգիստ։ Բոլոր նրանք, ովքեր հեկեկում են, ծիծաղում, հետո հիստերիա են անում, գոռում և նորից ուրախանում մինչև խելագարության աստիճան և հետո՝ սպառված էմոցիոնալ դաշտում, ես ձեզ հետ եմ»,- գրել է արտիստը։