Ռուսաստանում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել
ՌուսաստանՈղբերգական դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի դաշնության կազմում գտնվող Կոմի հանրապետության տարածքում:
Ինչպես հայտնում է РБК հեռուստաալիքը, Cessna ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել, հարուցվել է քրեական գործ:
Նշվում է, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել օդակայանից 400 կմ հեռավորության վրա գտնվող անտառային տարածքում, ինչից հետո օդային փոխադրամիջոցում հրդեհ է բռնկել: Ինքնաթիռում եղած բոլոր երեք անձինք զոհվել են: