CNN-ը հարցազրույցից հանել է Pink Floyd-ի համահիմնադիր Ուոթերսի խոսքերը Զելենսկու մասին
ВидеоCNN-ը կտրել է Pink Floyd-ի հիմնադիր Ռոջեր Ուոթերսի հետ հարցազրույցից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Մինսկի համաձայնագրերին նախնական աջակցության մասին նրա հայտարարությունը։
Երաժիշտը զարմացել է, թե ինչու ԱՄՆ-ն Զելենսկիին բանակցելու կոչ չի անում և ստիպում նրան բացատրել, թե ինչու է պաշտպանել Մինսկի համաձայնագրերի վավերացումը, երբ իրեն ընտրել է Ուկրաինայի բնակչության 73%-ը։
«Դրանից հետո ինչ-որ մեկը շշնջաց նրա ականջին, կամ նա ամբողջովին փոխեց իր միտքը Դոնբասում խաղաղություն հաստատելու, Մինսկի համաձայնագրերի ամրապնդման և Ռուսաստանի հարևանների հետ հաշտեցման մասին»,- ասել է Ուոթերսը հարցազրույցի ամբողջական տարբերակում։
Հեռուստաալիքի կայքում հրապարակված հարցազրույցի տարբերակում այս պահին մնացել է Զելենսկիին բանակցելու կոչ անելու անհրաժեշտության մասին արտահայտության միայն մի մասը։
Այս հարցազրույցում նա, ինչպես հայտնել ենք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանել է պատերազմական հանցագործ։