Սևանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում. Aravot.am
ПолитическиеՍեւանա լճի ափին «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից կառուցվող շքեղ առանձնատան կողքին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շքեղ առանձնատունն է կառուցվում, տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
Արման Հակոբջանյանը Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին է: Արայիկ Հարությունյանի կառուցվող առանձնատան վերաբերյալ կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանից, սակայն, նա այդպես էլ չի պատասխանել զանգերին ու գրավոր հարցմանը:
Առանձնատները կառուցվում են Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ «Սեւան» ազգային պարկին պատկանող հողատարածքի վրա, գրում է կայքը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։